Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/01/2020 22:07
Երևանը նոր ոստիկանապետ ունի | ՀԱՅՏ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ | «Զենքը պահել էր մեր հղի կանանցից մեկի վրա». «Էրեբունի պլազա»-ի միջադեպից ականատեսը մանրամասներ է պատմում | Արթուր, կյանքս քեզ վստահում եմ. ինչպես է Արման Սարգսյանը բանակցում «Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակածի հետ | «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ՝ 3 հոդվածներով | Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին | Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել | Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան |

Հայաստան

Լարվածություն՝ Իջևանում. Ինչու էին իջևանցիները փակել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհ
Լարվածություն՝ Իջևանում. Ինչու էին իջևանցիները փակել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհ
17/07/2019 18:01

Փայտավաճառները դժգոհել են փայտի իրացման գներից:

Իջևանցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Նրանք ուզում են թույլտվություն՝ անտառհատումներ անելու համար:

Իջևանցի փայտավաճառները ճանապարհը մոտ երեք ժամ փակ են պահել: Իջևանցիները դժգոհում են, որ 1 խորանարդ մետրի համար 16 հազար 800 դրամ պետք է վճարեն, ինչը շատ թանկ է:

Ակցիայի մասնակիցները դժգոհել են, որ խոսել են նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Պատասխան դեռ չեն ստացել: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ցուցարարների հետ չի հանդիպել, բայց լրատվամիջոցներին հայտնել է, որ մարզպետարանն իրավունք չունի փայտի վաճառքի վերաբերյալ որևէ գին սահմանել։ Իսկ դժգոհության գլխավոր պատճառը՝ այն որ Ապօրինի փայտահատումների կանխման համար խստացված ռեժիմն է: Ճանապարհն արդեն բաց է, բայց իջևանցի փայտ վաճառողները դեռ չեն ստացել իրենց խնդրի լուծումը: