Երևան 26/05/2019 05:46
Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն եւ Լեա Կաստելը ժամանեցին Երեւան. արտիստները կիսվեցին Ազնավուրին նվիրված համերգից սպասելիքներով (վիդեո) | Հանրահավաքի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել Para TV-ի հնչյունային ռեժիսորը | Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում | Պարզաբանում. Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ | Բանը չի հասնում ամուսնուս քննադատելուն. Աննա Հակոբյան | Տրորված ճանապարհով. Ադրբեջանն աստիճանաբար ճանապարհ է կառուցում դեպի Դավիթ Գարեջի | Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին | «Սասնա ծռեր» կուսակցությունն ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ |

Բիզնես հայուհիներ

«Հիմա գժվելու եմ ու իմ ֆիթնես ակումբն եմ բացելու». Լուսինե Պողոսյանի հաջողությունը, որ ամեն օրվա հետ սկսվում է նորովի
«Հիմա գժվելու եմ ու իմ ֆիթնես ակումբն եմ բացելու». Լուսինե Պողոսյանի հաջողությունը, որ ամեն օրվա հետ սկսվում է նորովի
15/05/2019 18:13

www.debate.am լրատվական կայքը շարունակում է ներկայացնել «Բիզնես հայուհիներ» շարքը՝ չափազանց ինքնուրույն ու համարձակ, համակրելի ու հաջողակ կանանց մասին: Նրանք ներկայացնում են իրենց կյանքի ուղին ու այն խնդիրները, որոնք հաղթահարել են, պատմում հաջողության իրենց պատմությունը, որ կերտում են ամեն օր:


Աշխատանքային որոնումներ

26-ամյա Լուսինե Պողոսյանն ավարտել է «Բիզնեսի կառավարում» բաժինը և միշտ ցանկացել է հենց այդ ուղղությամբ աշխատել: Հասցրել է աշխատել տարբեր տեղերում՝ ֆինանսիստ, տվյալների բազայի աշխատակից, ֆիթնես ակումբի աշխատակից, ապա՝ տնօրեն: Աշխատանքային համառ որոնումները չէին դադարում, բայց ոչ մի կերպ և ոչ մի տեղ իրեն չէր գտնում: «Անընդհատ այն մտքով էի ապրում, որ ես վաճառում եմ իմ ժամանակը, ինչն  ընդհանրապես իմ սրտով չէր: Շատ հաճախ մեծ ընկերություններում դու պետք է անես այն, ինչը կանոնակարգված է, չես կարող ուղղություն փոխել. ես այդպես չէի ուզում, ինձ իմ ամենօրյա գաղափարները իրականացնելու միջավայր էր պետք:

Մի օր ամուսնուս կատակով ասացի. «Ես հիմա գժվելու եմ և ֆիթնես ակումբ բացեմ», երեք վայրկյան լռությունից հետո իրար նայեցինք ու միասին ասացինք՝ ինչու ոչ»:

 

 

Պարտքեր, վարկեր

Գաղափարներն իրականացնելու համար Լուսինեին համարձակությունից բացի գումար էր անհրաժեշտ: Պարտքերով ու վարկերով որոշակի գումար հայթայթվեց, համապատասխան տարածք ընտրվեց ու ակտիվ նախապատրաստական շրջան սկսվեց: «Ծնողներս, բարեկամներս շատ օգնեցին գումարի հարցում, կարևորը, որ ես գիտեի, թե այդ գումարը ինչի համար է պետք: Շատ թերի վիճակում սկսեցինք աշխատել, գույքի հետ կապված խնդիրներ կային և այլն»:

 

Երիտասարդ սեփականատերն ու տնօրենը

2018-ին բացվեց Լուսինեի առաջին ակումբը՝ իր տեսակի մեջ եզակի ֆիթնես-սրահը՝ միայն կանանց համար։ Ասում է՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքով պայմանավորված  հաճախորդներն արագ շատացան, տարածքի խնդիր առաջացավ, անմիջապես տարածքը կրկնապատկեցին, հետո՝ երկրորդ մասնաճյուղի անհրաժեշտությունն առաջացավ: Ընդամենն ամիսներ անց՝ 2019-ի ապրիլից ֆիթնես սրահը սկսեց գործել միանգամից երկու հասցեներում՝ Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:

 

Բիզնես, որ կենսակերպ է ամենափոքրերի ու մեծերի համար

«Մատուցում ենք ֆիթնես ծառայություններ միայն կանանց համար, բուժական ծրագրեր, յոգա, պիլատես, ունենք մարզասարքեր, երեխաների համար մարզական ծրագրեր և այլն: «Your space»-ում բոլորն իրենց լավ են զգում՝ և՛ երեխաները, և՛ միջին, և՛ ավագ սերնդի հաճախարդները»:

 

 

Հաջողության գաղտնիքը

«Կարծում եմ՝ իմ դեպքում հաջողության գաղտնիքը նպատակասլացությունն է ու էնտիուզիազմը, որ միշտ ուղեկցել են ինձ՝ սկսած իմ ուսանողական տարիներից, հետո նաև՝ կարիերայի ընթացքում: Միշտ ունեցել եմ այն միտքը, որ իմ ժամանակը պիտի օգտագործեմ ինձ համար: Ես հիմա այստեղ օր ու գիշեր աշխատում եմ ու չեմ հասկանում՝ ինչպես է օրն անցնում: Աշխատանքից երբեք չեմ փախչել, ուղղակի ուզել եմ իմ իդեաներն օգտագործել իմ շահերի համար»:

 

 

Ապագայի պլաններ, որ ձգվում են Հայաստանի սահմաններից դուրս

«Ուզում եմ բիզնեսն ընդլայնել ոչ այնքան մարզերում, որքան երկրից դուրս: Եվրոպայում այնքան էլ տարածված չեն նման սրահները, միայն Իսպանիայում  կա: Կարծում եմ՝ Հայաստանում էլի կունենանք մասնաճյուղեր, այս տարվա համար արդեն երրորդի մասին եմ մտածում»:

 

Խե՞լք, հաջողությո՞ւն, համարձակությո՞ւն, բա՞խտ, թե՞ … բոլորը միասին

«Բախտը շատ կարևոր է, մտքերը իրական և նյութական են, ես հավատում եմ իմ բախտին, ինձ միշտ ներշնչել եմ, որ բախտավոր աստղի տակ եմ ծնվել: Իմ շրջապատի մարդկանց, իմ աշխատակիցներին միշտ ասում եմ, որ պիտի լավը մտածել: Եթե առավոտից մինչև վեցը ոչինչ չի եղել, դա դեռ ոչինչ չի նշանակում, դեռ կարող է մեկ ժամում փոխվել ամեն ինչ դեպի լավը: Գործը պիտի սիրել, որ հաջողության հասնես:

Մեր գործերը լավ են լինում, երբ ունենում ենք լավ տրամադրություն»:

 

«Լավ տրամադրությունը շա՞տ հաճախորդներ է բերում»

«Կա մետաֆիզիկական դաշտ ասվածը, որին շատ հավատում եմ և ուսումնասիրում եմ: Մեզ շրջապատող դաշտը եթե ուրախ է, ապա ձգող է, անպայման մեզ մոտ բերում ենք հաճախորդներ, եթե այդ տրամադրությունն էլ կարողանում ենք փոխանցել, ապա նորից է գալիս»:

 

 

«Ամուսինս ինձնից էնտուզիաստ է»

«Անկեղծորեն պիտի ասեմ, որ ամուսինս ինձնից էնտուզիաստ է, և առանց իր աջակցության հաստատ չէր հաջողվի: Մենք օր ու գիշեր աշխատել ենք, տանն էլ ենք քննարկում մարքեթինգային մեր քայլերը, որովհետև գիտենք, որ ոչինչ հեշտ չի տրվում, պիտի չարչարվել, չքնել»:

 

 

«Ֆիթնեսը դպրոց չի, մի ամիս գալիս են, հետո կարող են և չգալ»

Խոստովանում է՝ ֆիթնես սրահ ունենալը շահութաբեր է, եթե ճիշտ ես աշխատում: «Ի վերջո, ֆիթնես ակումբը դպրոց չի, մի ամիս գալիս են, կարող են և չգալ, ուստի պետք է անընդհատ աշխատել»:

 

 

«Կարելի է լավը վերցնել անգամ ոչ սիրելի երգչուհուց»

«Երբևէ չեմ ունեցել իդեալներ, միշտ մտածել եմ, որ եթե իմ մտքերը տեղավորեմ ինչ-որ կերպարի մեջ, ինքս ինձ կսահմանափակեմ: Ուղղակի ամեն մեկից փորձում եմ մի լավ բան վերցրել՝ անգամ ոչ սիրելի երգչուհուց ու ստեղծել մի կերպար, որը գոյություն չունի»:

 

 

Աննա Մկրտչյան

Նաիրի Մուրադյան