Երևան 06/06/2025 12:41
Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ | Դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ գծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը | Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը | Թրամփն արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ | Մաhացել է Վահան Շիրխանյանը | Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք | Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում | Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Փաշինյանի աղմկահարույց գրառումների վերաբերյալ |

Իրավունք

Լոռու մարզպետը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ
Լոռու մարզպետը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ
02/06/2025 15:14

 
 
 

ArmLur.am-ի տեղեկություններով Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ։

Քիչ առաջ վերջինս ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լոռու մարզի սիրելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։ Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»։

Նշենք, որ Արամ Ղազարյանը 2000-2020 թթ-ին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանական համակարգում։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ իր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննսյանին հորդորել է ազատման դիմում գրել։