Երևան 06/06/2025 12:43
Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ | Դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ գծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը | Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը | Թրամփն արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ | Մաhացել է Վահան Շիրխանյանը | Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք | Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում | Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Փաշինյանի աղմկահարույց գրառումների վերաբերյալ |

Հայաստան

Լոռու մարզպետի պաշտոնից ազատվածը՝ «Քանաքեռցի Տույի» հորեղբոր որդի՞ն է
Լոռու մարզպետի պաշտոնից ազատվածը՝ «Քանաքեռցի Տույի» հորեղբոր որդի՞ն է
02/06/2025 18:56

Նշենք, որ դեռեւս հունվարին, երբ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ, մամուլում տեղեկություններ շրջանառվեց, որ վերջինս քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ բոլորին հայտնի «Քանաքեռցի Տույի» հորեղբոր տղան է։ Դեռ այդ ժամանակ մարդիկ տարակուսած էին, թե ինչու ոստիկանության երկարամյա աշխատակիցը նշանակվեց մարզպետ։

Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։

2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։

Հավելենք, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել են 42-ամյա Արթուր Ղազարյանի՝ քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույ»ի, և 37-ամյա Ա. Խ.-ի դիերը՝ հրազենային վնասվածքներով։ Այդ ժամանակ Ղազարյանն աշխատում էր ոստիկանության համակարգում։