Երևան 05/06/2025 13:35
Թրամփն արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ | Մաhացել է Վահան Շիրխանյանը | Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք | Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում | Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Փաշինյանի աղմկահարույց գրառումների վերաբերյալ | Լոռու մարզպետի պաշտոնից ազատվածը՝ «Քանաքեռցի Տույի» հորեղբոր որդի՞ն է | Մայր Աթոռն այսօր հայտարարությամբ հանդես կգա | Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս. Փաշինյան |

Հայաստան

Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն և մերկասառույց է
Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն և մերկասառույց է
02/01/2019 11:19

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Սիսիանի, Կոտայքի, Գավառի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: