Երևան 10/05/2025 01:59
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից. երկուսը մեկում են արել
«Հրապարակ». Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից. երկուսը մեկում են արել
29/12/2018 08:24

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից։ Եթե իշխանությունը երեկ է ամանորյա խնջույք արել «Կովկաս» ռեստորանային համալիրում, ապա, ինչպես տեղեկացանք, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ օրն է նույն՝ «Կովկաս» ռեստորանում մեծ խնջույք կազմակերպել։ «Երկուսը մեկում ենք արել»,- տեղեկացրեց մեր աղբյուրը՝ պարզաբանելով, որ ե՛ւ հետընտրական խնջույք է եղել, ե՛ւ ամանորյա բանկետ։ Մասնակիցների թիվը 5 հարյուրից անցել է՝ տարածքային կազմակերպության ղեկավարներ, շտաբների պետեր, կուսակցականներ։ Իսկ ի՞նչ միջոցներով է ընդդիմադիր ուժը նման միջոցառում անցկացնում։ «Մեր գրպանից ամեն մեկս գումար ենք դրել»։ Երկրի երրորդ քաղաքական ուժն է «Լուսավոր Հայաստանը»՝ ե՛ւ տոնական տրամադրությունն է հասկանալի, ե՛ւ միջոցների հայտնվելը»։