Երևան 10/05/2025 01:15
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Մամուլի տեսություն

ԳԱԶԻ ԳԻՆԸ ԿԴԱՌՆԱ 215 ԴՐԱՄ․ «168 ԺԱՄ»
ԳԱԶԻ ԳԻՆԸ ԿԴԱՌՆԱ 215 ԴՐԱՄ․ «168 ԺԱՄ»
20/12/2018 10:23

««168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, եւ դա քննարկման ենթակա չէ: Այս մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Տ. Ավինյանից: Նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, սակայն, ասաց, թե Ավինյանն օրվա ընթացքում հանդիպումներն ունի եւ չի կարող պատասխանել, փոխարենը՝ գրասենյակը, ըստ սահմանված կարգի՝ 5 օրվա ընթացքում կպատասխանի հարցմանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ անկախ դրանից, գազի մատակարարման դադարեցում չի լինի, իսկ նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո: Ավելացնենք, որ ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով»: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում: