Երևան 10/05/2025 06:35
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Մամուլի տեսություն

Քրեականներ ու օրենքով գողեր են ժամանել Հայաստան՝ մոտ 900 հոգի. ինչ նպատակով են եկել
Քրեականներ ու օրենքով գողեր են ժամանել Հայաստան՝ մոտ 900 հոգի. ինչ նպատակով են եկել
19/12/2018 10:34

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, հիմնականում՝ Ռուսաստանից։ Նրանք եկել են մասնակցելու քրեական հեղինակություն Արմեն Կանեւսկոյի՝ Արմեն Հարությունյանի մահվան հերթական տարելիցին, որը երեկ էր՝ դեկտեմբերի 18-ին։

Անցյալ տարի եւս մի քանի տասնյակ քրեական հեղինակություններ էին եկել Հայաստան։ Հեղափոխությունից հետո եւս, փաստորեն, այս ավանդույթը չի խախտվում։ Թեպետ այս տարին կարող էր բացառություն լինել կամ մի քիչ այլ կերպ դասավորվեր, եթե Արմեն Կանեւսկոյի եղբորը՝ Արտյոմին դատարանը 20 մլն դրամ գրավի դիմաց այս տարվա հոկտեմբերի 17-ին ազատ չարձակեր։

Հիշեցնենք, որ նրան կալանավորել էին պաշտոնատար անձին անձնագիր կեղծելուն դրդելու մեղադրանքով։ Երկու օր է՝ քաղաքի էլիտար ժամանցի կենտրոնների եւ թանկարժեք հյուրանոցների դիմաց կարելի է հանդիպել դրսից ժամանած հեղինակություններին սպասարկող մեքենաներին։

Քրեական աշխարհի ներկայացուցիչները երեկ այցելել են Արմեն Կանեւսկոյի՝ Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին, ապա հացի նստել «Սան Լազարո» սգո սրահում, ինչպես անցյալ տարի։ Մեզ ասացին, որ մոտ 900 մարդ է մասնակցել, որոնց մեջ՝ 10 օրենքով գող։ Նրանք հանգրվանել են քաղաքի թանկարժեք հյուրանոցներում, այդ թվում՝ «Իմպերիալ» եւ «Մարիոթ»։ Իրենց «ախպոր» հիշատակը հարգելուց հետո նրանք այսօր-վաղը կհեռանան Հայաստանից»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: