Հուլիսի 28-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը մասնակցեցին Tour de Masis 3 ավանդական հեծանվաշքերթին։
Միջոցառումը կազմակերպվել էր Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսիերիտասարդական կենտրոնի ու Մասիսի ընտանեկան մարզահամալիրի կողմից Հեծանվային Ֆեդերացիայի հետ համատեղ AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառման մեկնարկը տրվեցՀանրապետության հրապարակից առավոտյան 09:00-ին: Հեծանվաարշավին մասնակցում էինշուրջ 100 սիրողական հեծանվորդներ: Նախքանմեկնարկը, մասնակիցները համարներով հայտագրվեցին, որպեսզի հնարավորությունունենային մասնակցել խաղարկվող հեծանիվիվիճակահանութանը: Հեծանվորդներինուղեկցում էին ոստիկանական մեքենաներ, շտապօգնության երկու մեքենա: Հեծանվաշքերթի վերջին կանգառը Ֆրանկոֆոնիայի զբոսայգին էր, որտեղ անցկացվեց GT հեծանիվի խաղարկություն:
Հեծանվային ֆեդերացիայի նախագահ ԱրմանԱնտոնյանը շնորհակալագիր հանձնեց Մասիսիզարգացման հիմնադրամին` նախագծիաջակցության և համագործակցության համար, մասնավորապես շնորհակալություն հայտնեցԳագիկ Ադիբեկյանին` Մասիսը զարգացնելուհարցում ջանք չխնայելու համար: Նախագծիմասնակցության և հեծանվային մշակույթիտարածմանն աջակցելու համար շնորհակալիգիրստացավ նաև ՀՀ փոխվարչապետը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այսհիանալի բուլվարի կառուցման աշխատանքներիրականացրած հիմնադրամին, որնիրականացրել է մի յուրահատուկ ծրագիր, որըհաճախ չես հանդիպի ՀՀ տարբեր քաղաքներում, մանավանդ, երբ խոսքը գնում է մարզերի, ոչ մեծհամայնքների մասին: Ես զարմացած եմտեսնելով այն ամենը, ինչ այստեղ կա»,- ասացփոխվարչապետը:
Նախագծի մասնակցության և հեծանվայինմշակութային տարածմանն աջակցելու համարշնորհակալիգիր ստացավ նաև ՀայաստանումՖրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:
«Շատ ուրախ եմ երկրորդ անգամ այսհեծանվաշքերթին մասնակցելու համար: Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Մասիսի զարգացման հիմնադրամին և Հեծանվային ֆեդերացիային այս ամենը կազմակերպելու համար: Շատ ուրախ եմ, որ Tour de Masis 3-ը անցկացվել է Tour de France–ի հետ միասիննույն օրը: Հեծանվասպորտը միասին լինելուարվեստն է և շատ ուրախ եմ, որ Մասիսի զարգացման հիմնադրամն այդքան նվիրված է Մասիսը զարգացնելու հարցում»,- ասաց դեսպանը:
Խաղարկությունից հետո դեսպանը, փոխվարչապետն ու մյուսները միասին տոնեցին Վարդավառը: