ԱԺ-ում կառավարության եվ պատգամավորների միջեվ հարցուպատասխանը շատ թեժ է անցել: Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ նկատողություն է արել Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին`հորդորելով նրան Նիկոլ Փաշինյանի հետ Դուք-ով խոսել, այլ ոչ թե`Դու-ով: Պատգամավոր Վարդանյանն ընդիմացել է ԱԺ նախագահին`հայտնելով, որ ինչպես ցանկանա այդպես էլ կդիմի: Ալեն Սիմոնյանն էլ ի պատասխան հայտնել է, որ Վարդանյանը Դու-ով կարող է իր շեֆերի հետ խոսել: Ի վերջո Ալեն Սիմոնյանի համբերության բաժակը լցվել է եվ վերջինը Քրիստինե Վարդանյանին դահլիճից դուրս շպրտելու պատրաստակամություն է հայտնել: