Երևան 10/05/2025 01:22
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Հայաստան

Որոնողական աշխատանքներին մասնակցել է 697 փրկարարական ծառայող․ 14-ամյա անչափահասին դեռ չեն գտել
Որոնողական աշխատանքներին մասնակցել է 697 փրկարարական ծառայող․ 14-ամյա անչափահասին դեռ չեն գտել
05/05/2025 17:33

Մանկական երկաթուղու տարածքում օրերս կորած աղջկան արդեն 9 օր է՝ գտնել չի հաջողվում:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել է Հրազդան գետը։

Երեխան՝ Մայա Բորյատինսկայան, Ուկրաինայի քաղաքացի է, նրա հայրը նույնպես տեղում մասնակցել է որոնողական աշխատանքներին։ Երեխայի կորելու մասին համացանցում տարածել էր օգտատեր Գոհար Մարտիրոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար հրապարակելով։

ArmLur.am-ին ՆԳՆ-ից փոխանցեցին, որ ապրիլի 27-ից մայիսի 5-ը Հրազդան գետում և Երևանյան լճում ՌԴ քաղաքացու որոնողական աշխատանքներին մասնակցել է 697 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակներ, ջրագնացներ, ջրային դրոն, ստորջրյա որոնողական սարքեր։ Որոնողական աշխատանքներին աջակցել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 3 աշխատակից և 40 կամավորականներ (ՀՀ թիավարության ֆեդերացիայից՝ 26 (թիանա¬վակներով), «Kogger» ՍՊԸ-ից՝ 12, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտից՝ 2)։ Աշխատանքները շարունակվում են։

Իսկ ահա, ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հայտնել էին․ «Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Հոդվածը ենթադրում է. Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Մայա Բորյատինսկայայի մայրիկի հետ, սակայն վերջինս հուզված էր և չմեկնաբանեց որևէ կերպ, խնդրեց պարզապես հնարավորինս իրազեկել քաղաքացիներին։

Էմմա Միքայելյան