Երևան 10/05/2025 00:38
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Հայաստան

Բակո Սահակյանն Արա Բաբլոյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
Բակո Սահակյանն Արա Բաբլոյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
02/01/2019 14:35

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 2-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու, հայկական երկու հանրապետությունների միջեւ կապերն ամրապնդելու համար եւ մաղթել նրան հաջողություններ ու ամենայն բարիք: Նախագահը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Արա Բաբլոյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: