Երևան 10/05/2025 00:53
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Առողջապահություն

Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրինությունը սպանեց հորս։ Որդին պահանջում է պատժել հորը սխալ բուժման հետեվանքով մահվան հասցնողներին
Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրինությունը սպանեց հորս։ Որդին պահանջում է պատժել հորը սխալ բուժման հետեվանքով մահվան հասցնողներին
29/12/2018 08:30

 

 
Aysor.am-ը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 6-ին քաղաքացի է մահացել, հարազատները պնդում են՝ հիվանդանոցի տնօրինությունը սպանել է նրան։ Վարդան Խաչատրյանին նոյեմբերի 25-ին կրծքավանդակի ցավերով տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշել են սրտամկանի սուր ինֆարկտ, անմիջապես վճարովի հիմունքներով տեղադրվել է 2 դեղապատ ստենտ՝ 1 մլն 250 հազար դրամ արժեքով։

Որդին՝ Արմեն Խաչտրյանը հոր կյանքը փրկելու համար վիրահատությունից առաջ պարտավորագիր է գրել՝ պարտավորվելով վիրահատությունից հետո վճարել պահանջվող գումարը: Սակայն բարեհաջող վիրահատությունից հետո կանգնում է գումար փնտրելու փաստի առաջ:

 

 

 

Նոյեմբերի 26-ին դիմում է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, որը լսում է Արմենի խնդիրը ու պատրաստակամություն հայտնում աջակցել Խաչատրյաններին՝ վիրահատության գումարից պետբյուջեի հաշվին վճարելով 360 հազար դրամ: Իսկ մնացած գումարը Թորոսյանը խոստանում է խոսել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանի հետ, որպեսզի Արմեն Խաչատրյանը կարողանա այն մուծել մաս-մաս:

Նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո Արմենը մոտենում է բժշկական կենտրոնի տնօրենին, փոխանցում Թորոսյանի միջնորդությունը, սակայն Արմենի պատմելով՝ հիվանդանոցի տնօրենը զրույցը վերածում է առևտրի:

«Բայց տնօրենը նախարարին երևի չլսեց ու ասեց, որ պետք է գումարը վճարել այսօր, հետո ասեց ամսական գոնե 300 հազար դրամ, հետո էդ թիվը դարձրեց 150 հազար դրամ: Բայց ես երկու անչափահաս երեխա եմ պահում՝ տաքսի քշելով, ո՞նց կարամ էդքան փող տամ ամսական: Ես ասեցի, որ որպես սյունիքցի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենին նամակ եմ գրել, խնդրել էի օգնեն, սպասում եմ պատասխանի, որ գումարը փոխանցվի, շուտ կվճարեմ: Տնօրենը համաձայնեց սպասել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է 33-ամյա Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ կոմբինատի պատասխանին սպասելուց զատ, ինքն ու իր եղբայրը փորձում են բանկից պահանջվող գումարը փոխառությամբ վերցնել:

Դեկտեմբերի 3-ին Վարդան Խաչատրյանը, որդու խոսքով, շատ լավ վիճակում դուրս է գրվում հիվանդանոցից՝ այդպես էլ տեղյակ չլինելով, որ վիրահատության գումարը վճարված չէ: Ավելին, որդիները խնդրում են հիվանդանոցի ադմինիստրացիային, որ հորը գումարային պատմությունների մասին չասեն: «Մենք լավ գիտեինք հորս, նա սրտից թույլ էր, դյուրազգաց, ներս էր գցում, ծանր էր տանում ամեն ինչ, նեղվում էր շատ», - հորն է նկարագրում Արմենը:

Վարդան Խաչատրյանի դուրս գրվելուց հետո, Արմեն Խաչատրյանը սկսում է զանգեր ստանալ հիվանդանոցի ադմինիստրացիայի ներկայացուցիչներից. առաջին զանգն ստանում է դեկտեմբերի 4-ին, խոստանում, որ բանկային խնդիրները լուծվելուց հետո գումարը կփոխանցի անպայման:

«Մենք ախր, չենք ասել, որ չենք վճարի էդ գումարը, մեզ ուղղակի ժամանակ էր պետք, որ լուծեինք հարցեր: Շատ հարազատների էինք ասել, փորձում էինք հավաքել փողը», -ննշում է Արմենը:

Սակայն հիվանդանոցի ղեկավարությունը չի բավարարվում Արմենի տված խոստումներով և դեկտեմբերի 6-ին զանգում է հենց Վարդան Խաչատրյանին ու կանչում հիվանդանոց: Վերջինը, չիմանալով գումարային պատմության մասին, անակնկալի է գալիս ու հենց ադմինիստրացիայում աշխատակիցների հետ տեղի ունեցած տհաճ, նյարդայնացնող խոսակցությունից հետո տեղափոխվում է անմիջապես վերակենդանացման բաժանմունք: Որդին զանգերն այդպես էլ անպատասխան են մնում և հոր մահվան մասին Արմենն իմանում է հենց հիվանդանոցում.

«Էդ օրն առավոտյան հարևանի հետ սուրճ էր խմել, կնոջս ասել էր, որ գնում է հիվանդանոց, երբ զանգեցի չէր պատասխանում, հելա, անմիջապես գնացի հիվանդանոց: Հարցնում եմ բժիշկներին՝ ուր ա հերս, անունն իմանում են, ասում են տենց հիվանդ չկա: Գնացի ադմինիստրացիա, ասեցին, որ տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, ճանապարհիս ինչ բժիշկ հանդիպել եմ, հարցրել եմ՝ ուր ա հերս: Ոչ մեկ չէր ասում, քույրերից մեկը միայն պատմեց, որ հերս շատ ծանր վիճակում ա եղել, պատերին կպած քայլել ա ու գոռալով ասել՝ եկեք, ձեր ստենտը հանեք, տարեք, պրծնեմ ձեզանից: Իրան բուժած բժշկին հարցնում եմ՝ ինչի՞ սպանեցիք հորս, ասում ա՝ ես փորձել եմ փրկել հորդ ու պատմում ա, որ ադմինիստրացիայում ծանր վիճակում ա եղել, հետ ա տվել նույնիսկ ու ամբողջությամբ քրտնած վիճակում, կանչել են իրեն, որ օգնություն ցույց տա, տարել են վերակենդանացման բաժանմունք, բայց ուշ է եղել, մահացել ա: Բժիշկների կողմից փրկված և առողջ հայրս մահացավ հիվանդանոցի տնօրինության անմարդկային ու լկտի պահվածքի պատճառով: Նրանք սպանեցին հորս»:

Արմեն Խաչատրյանը կատարվածից հետո մի քանի օր առաջ փորձել է հանդիպել առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ, ներկայացնել կատարվածը, սակայն վերջինը չի ընդունել նրան:

«Լսեցի՝ ոնց ասեց, էդ էն ախպերներն են, ներս չթողեք: Գոնե ընդուներ, լսեր մեր վշտի մասին, մի բան ասեր, ես շատ եմ վիրավորված էդ պահվածքից», - նշում է Խաչատրյանը:

Արմեն Խաչատրյանը կատարվածի մասին նամակ է գրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով պատժել մեղավորներին:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։