Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 01:57
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան | Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյանը՝ ԱԺ–ի լուծարման գաղափարի մասին | Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ | Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում | Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը | Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |

Life

Երգիչ Իբրահիմ Քալիլը եզդիական ազգային երգերը ներկայացնում է նորովի
Երգիչ Իբրահիմ Քալիլը եզդիական ազգային երգերը ներկայացնում է նորովի
19/02/2020 09:36

Հայաստանի,  Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի եզդիական համայնքն արդեն ծանոթ է երգիչ Իբրահիմ Քալիլին, որը ներկայացնում է եզդիական ազգային երգերը նորովի։ Իբրահիմը սիրում է եզդիական հին երգեր կատարել, որոնք նոր գործիքավորմամբ և յուրովի  է ներկայացնում։

Բացի եզդիական երգերից  նա նաև  երգում է փոփ, հիփ-հոփ ոճերում, ինչպես նաև հայտնի է եզդիական ֆոլկլիոր երաժշտության կատարմամբ։ Առաջին երգը՝ «Beje beje»-ն թողարկվել է 2012-ին, որից հետո  մի քանի տարվա ընթացքում արդեն հասցրել  է  թողարկել 8 տեսահոլովակ, որոնք հիմնականում  իր գրած երգերի հիման վրա են ստեղծված։  Իբրահիմը  ինքն է իր համար գրում  երգերի բառեր և երաժշտություն, բայց նաև կատարում է այլ հեղինակների գործեր։

Եզդիական ազգային երգեր, սիրո մասին երգեր, իսկ շուտով նաև  նոր երգ կլինի մայրիկի մասին.  մոտ երկու ամսից լույս կտեսնի նրա  այդ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։  

Իբրահամի սերը  երաժշտության նկատմամբ դեռ մանկուց է եղել, երաժշտական կրթությունը ստացել է Սիրիայում՝ ուսանելով  այնտեղի "Dengê Zêlal" երաժշտական դպրոցի վոկալի բաժնում։ 8 տարեկանից մասնակցել է տարատեսակ  համերգների և երաժշտական մրցույթների։