Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 23:51
Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան․ Փաշինյան | Մայրիկիս արդեն երեք ամիս կլինի՝ չեմ տեսնում․Աննա Հակոբյան | Ռեալը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ ակումբը | Վրաստանը 90 մլն եվրո ֆինանսական օգնություն կստանա Գերմանիայից | Ներկայացրեք իմ էպիկրիզը, 10 օրվա ընթացքում ստացածս բուժումների մասին մանրամասն տեղեկություններ, հատ-հատ․ կներկայացնեն, հետո կխոսենք․ Արամ Բաբաջանյանը պատասխանել է ԱՆ պարզաբանմանը. «Հետք» | Այսօր իմացա, որ պարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. սա ճիշտ որոշում չէ, առաջարկում եմ վերանայել այս հարցը. ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ | Իրավիճակը գնալով բարդանում է, ակնհայտ է, որ առողջապահության նախարարը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը. համաճարակաբան | Զառա Բաթոյանն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. yerevan.today |

Կրթություն

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում է
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում է
01/02/2020 17:04

2020 թ. հունվարի 30-ին լույս է տեսել Փենսիլվանիայի համալսարանի  TTCSP Global Go To Think Tank Index 2019 թ. վարկանիշավորման զեկույցը, որում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնն աշխարհի «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը, իսկ «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ՝ 59-րդ տեղը:

Նշենք, որ Փենսիլվանիայի համալսարանը միակն է, որ մշտադիտարկում և հավաքագրում է տվյալներ աշխարհում գործող ավելի քան 8000 ուղեղային կենտրոնների գործունեության վերաբերյալ, որոնցից լավագույնները որոշակի մեթոդաբանությամբ և մի քանի փուլից բաղկացած փորձագիտական գնահատումից հետո տեղ են գտնում ամենամյա վարկանիշավորման զեկույցում:

Հավելենք, որ բացի ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ Հարավային Կովկասի երկրները ներկայացնող այլ համալսարանական ուղեղային կենտրոններ չկան: «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ տեղ է գտել Հայաստանը ներկայացնող 10 ուղեղային կենտրոն: Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է 30 ուղեղային կենտրոն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

1.02.2020թ