Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 13/12/2019 03:47
«Սամսոնն եք հա՞, Սամսոն եք հա՞ ձեզ զգում». Արման Աբովյանը՝ Համազասպ Դանիելյանին | Կառավարության՝ «Գյումրու տուն-ինտերնատը» լուծարելու որոշումը լարվածություն է առաջացրել աշխատակիցների և շահառուների շրջանում. աշխատակիցները չգիտեն՝ կմնան, թե կազատվեն աշխատանքից | Փոխնախարար է նշանակվում «ֆեյսբուքում» հայհոյողը, դատարանները շրջափակվում են, անպատիժ է մնում Արցախի նախագահին սպառնացողը. ահա, թե ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը». Ս. Դանիելյան | Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա. «Փաստինֆո» | Ուկրաինայի առաջին տիկինը տեսանյութ է ձայնագրել ժեստերի լեզվով | Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան | Քարոզարշավի ժամանակ խոստացել էին, որ Երևանում այլևս կացարաններ չեն լինելու, հիմա 15 ընտանիք կացարանում է՝ անմարդկային պայմաններում. Շիրակի 88/1 հասցեի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին (տեսանյութ) | Իգիթյանը «վառե՞ց» Նիկոլ Փաշինյանին |

Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարի այցը Արդարադատության ակադեմիա
ՀՀ արդարադատության նախարարի այցը Արդարադատության ակադեմիա
14/08/2019 17:20

Օգոստոսի 14-ին Արդարադատության ակադեմիա այցելեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Նախարարին, նրա տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանին, Աննա Վարդապետյանին, Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրեց Ակադեմիայի վարչական շենքը, աշխատանքային պայմանները, լսարանները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ վերջերս հիմնանորոգված և տեխնիկապես վերազինված լսարանը, որը ծառայում է նաև որպես քննասենյակ, ինչպես նաև գրադարանը, հյուրանոցային համալիրը:

Շրջայցից հետո աշխատանքային հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեությանն առնվող մի շարք հարցեր՝ սկսած ունկնդիրների մասնագիտական պատրաստումից և վերապատրաստումից մինչև «Ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի և հարակից ենթաօրենսդրական ակտերի կատարելագործման անհրաժեշտություն, իրականացված և իրականացվելիք ծրագրեր, նաև հյուրերին նվիրեց օրերս լույս տեսած «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի առաջին համարը:

Նախարարը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը տրամադրված է սերտ համագործակցության, դատաիրավական բարեփոխումների շրջանակում համատեղ արդյունավետ աշխատանքի: Քննարկվեցին ոլորտին առնչվող մի շարք հարցեր և երկկողմ պատրաստակամություն հայտնեցին արդյունավետ համագործակցել: