Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 08:09
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Հարցազրույցներ

Ամուսնուս հետ նույն ինքնաթիռով եմ մեկնել Բրյուսել, ինքնաթիռը այսպես, թե այնպես մեկնելու էր
Ամուսնուս հետ նույն ինքնաթիռով եմ մեկնել Բրյուսել, ինքնաթիռը այսպես, թե այնպես մեկնելու էր
08/03/2019 11:24



Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բրյուսել մեկնել է վարչապետին սպասարկող ինքնաթիռով, որովհետև այդ այցերն առիթ են իր ամուսնու հետ շփվելու համար, նույն նպատակով է իրենց ուղեկցել դուստրը՝ Մարիամը:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց Աննա Հակոբյանը:

«Իմ այցերը տարբեր նշանակություն և բնույթ ունեն: Սկսեմ Բրյուսելից: Թաքցնելու որևէ միտում չի եղել. ուզում եմ տեղյակ պահել, որ ամուսնուս հետ մեկնել եմ Բրյուսել, իր հետ բարձրացել եմ ինքնաթիռ, իր հետ իջել եմ ինքնաթիռից և բոլոր նրանք, ովքեր ուղեկցում էին նրան, ովքեր ճանապարհում և դիմավորում էին նրան, տեսան, որ ես նրա հետ եմ, այսինքն` թաքնվելու որևէ խնդիր դրված չէր, և եթե ամուսինս թաքուն էր մեկնում, նշանակում է ես էլ էի թաքուն մեկնում: Հայտարարված չէր, որ ես իր հետ եմ, որովհետև ես պաշտոնական պատվիրակության կազմում չէի և պաշտոնապես չէի ուղեկցում իմ ամուսնուն»,-ասաց Աննա Հակոբյանը:

Իսկ թե ինչո՞ւ է մեկնել, Աննա Հակոբյանն ասաց, որ նման այցերը, երբ ինքը պաշտոնական պատվիրակության մեջ չէ, բայց կարող է ուղեկցել ամուսնուն, միակ հնարավորությունն է, որ շփվեն միմյանց հետ:

Հարցին, թե որ շփվում եք, դա լավ է, բայց դուք պաշտոնական պատվիրակության մեջ չեք, բայց մեկնել եք պաշտոնական ինքնաթիռով, բայց մասնավոր այց է, Աննա Հակոբյանն ասաց.« Ինչու է դա միակ հնարավորությունը, որ մենք շփվենք, որովհետև իմ ամուսինն աշխատանքի գնում ամեն օր առավոտյան 7:30, վերադառնում է  տուն լավագույն դեպքում 9:30-10:30-ը, կամ ավելի ուշ, եթե նույնիսկ 9:30 է վերադառնում, փակվում է աշխատասենյակում և սկսում է աշխատել և ստացվում է, որ մենք շաբաթներով չենք շփվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ