Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/03/2023 20:38
ՄԱՀԱՑԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ | Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արշակ Սարգսյանը. ՊՆ | Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից | Նոր ագրեսիայի վտանգ և՛ Հայաստանի Հանրապետության դեմ, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկապես կա․ Արարատ Միրզոյան | Առաջիկայում Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Արարատ Միրզոյան | ԵԽԽՎ հանձնաժողովն ընդունեց հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ | Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Տուժածներ չկան | Հայտնի է, թե ով է քննելու ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված ևս 16 անձի վերաբերյալ գործը |

Հայաստան Armenia

Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողի աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը
Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողի աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը
31/01/2023 15:18

Ադրբեջանի կողմից հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետեւանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահեի հայրը՝ Արամ Թորոսյանը։ Վահեի հորը փոխանցել են, որ նույնականացման գործընթացի պատասխանը հայտնի կլինի մեկ-երկու օրից։ «Մարմինն անճանաչելի է։ Հեռախոս է եղել մոտն ու իր զինվորական գրքույկը, բայց մենք ամեն դեպքում սպասում ենք ԴՆԹ փորձաքննության պատասխաններին»,- նշեց նա։

 

Նշենք, որ աճյունը դուրս է բերվել Ներքին Հանդի ուղղությունից։ Վահեն սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ եւ բացատրել, որ Ներքին Հանդում է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող, այս պահի դրությամբ արդեն 2–ն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է: