Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 01/12/2022 01:12
Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվի. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարսի ճանապարհին հայ վարորդներից շատերը վատացել են, շտապօգնություն են կանչել, վիճակը կատաստրոֆիկ է» | Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ | Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները. ՔԿ | Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում. կքաննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա | «Ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր». Կախակնի վարչական ղեկավար. 168.am | Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները | Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիրի ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում |

Մշակույթ Culture

 «Սեր և կարոտ» խորագրով համերգ՝ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի ծննդյան օրվան
«Սեր և կարոտ» խորագրով համերգ՝ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի ծննդյան օրվան
24/11/2022 11:38

Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00 Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Սեր և կարոտ» խորագրով համերգ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանին`ծննդյան օրվա առթիվ: Ծրագրում` պոեզիա, երգիծանք,երգ և երաժշտություն,հումոր: «Տխրենք,ծիծաղենք,ափսոսենք ու հուսադրվենք միասին: Միասին հեշտանում են շատ դժվարություններ: Սիրով և սպասումներով Ձեր ԼՈւՍԻՆԵ...»

Հանդիսատեսին Լուսինե Կիրակոսյանը ծանոթ է և´ գեղարվեստական ֆիլմերից, և´ հեռուստատեսությունից, և´ ռադիոից, և´ հայ համերգից, և ընդհանրապես շատ հարցազրույցներից: Ամենակարևորը Երևանի Դրամատիկական թատրոնից, որտեղ կերտել է բազմաթիվ հիանալի կերպարներ: Առաջին հեռուստասերիալը, որ եղավ հայաստանում դա «Վերվարածներն ընտանիքում» սերիալն էր, որից հետո «Անուղղելիները»: Այստեղ նա կերտել է ՌՈԶ-ի կերպարը, որը մինչ օրս հեռուստադիտողը հիշում, նորից դիտում և սիրում է:
Վերջերս նկարահանվեց Ելենա Արշակյանի «Լքված ամրոցի պահապանները» սերիալում և հեռուստադիտողի կողմից մեծ արձագանք ստացավ: