Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 01/12/2022 00:55
Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվի. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարսի ճանապարհին հայ վարորդներից շատերը վատացել են, շտապօգնություն են կանչել, վիճակը կատաստրոֆիկ է» | Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ | Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները. ՔԿ | Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում. կքաննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա | «Ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր». Կախակնի վարչական ղեկավար. 168.am | Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները | Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիրի ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում |

Հայաստան Armenia

«Ժողովուրդ». Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր դառնալու որոշում կայացնողը մեկ մարդ է. ով է նա
«Ժողովուրդ». Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր դառնալու որոշում կայացնողը մեկ մարդ է. ով է նա
24/11/2022 10:45

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականության մասին, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ միայն մեկ մարդ է որոշելու, թե Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընտրվելո՞ւ է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե՞ ոչ: Եւ այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

 

Ավելին՝ դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՀՀ նախագահը չի ստորագրի նրա նշանակման դիմումը, եւ այն հետ կուղարկի ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որից հետո որոշում կայացնողը կլինի Նիկոլ Փաշինյանը՝ նրան իրավունքի ուժով նշանակե՞լ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե՞ ոչ:

Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եւ հիմա նրա նշանակման դիմումը ուղարկվել է ՀՀ նախագահին, որ ստորագրի: Սակայն նկատենք, որ դատավոր նշանակվելուց առաջ բոլոր թեկնածուները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից անցնում են բարեվարքության ճանապարհով, եւ հանձնաժողովը դատավորի կամ դատավորի թեկնածուի մասին կարծիք է ներկայացնում, որը հետագայում դրվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեղանին, ու նախագահն է որոշում՝ դատավորին ընդունե՞լ դատական համակարգ, թե՞ առարկությամբ հետ ուղարկել:

Եվ, ահա, Մարտիրոսյանի թեկնածությանը բարեվարքության մասով բացասական գնահատական է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչպես նաեւ՝ ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն: Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում