Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 01/12/2022 01:40
Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվի. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարսի ճանապարհին հայ վարորդներից շատերը վատացել են, շտապօգնություն են կանչել, վիճակը կատաստրոֆիկ է» | Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ | Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները. ՔԿ | Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում. կքաննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա | «Ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր». Կախակնի վարչական ղեկավար. 168.am | Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները | Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիրի ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում |

Աշխարհ World

Սիրիական զորքերը գնդակոծել են Թուրքիային սահմանակից Բաբ-էլ-Հավա շրջանը
Սիրիական զորքերը գնդակոծել են Թուրքիային սահմանակից Բաբ-էլ-Հավա շրջանը
23/11/2022 12:01

Սիրիական բանակի հրետանին երեքշաբթի գնդակոծել է Թուրքիայի աջակցությունը վայելող զինված կազմավորումների դիրքերը Թուրքիային սահմանակից Բաբ-էլ-Հավա շրջանում։ Այս մասին տեղեկացրել է An-Nashra լրատվական պորտալը։ Նրա տեղեկացմամբ՝ մի քանի հրթիռներ ընկել են թուրքական տարածքում՝ վնաս չպատճառելով։ Սիրիայի ԶՈւ հրամանատարության աղբյուրն, իր հերթին, նշել է, որ հարվածները հակառակորդին հասցվել են ի պատասխան Հալեպի հյուսիսում գտնվող Մենեգ զինվորական օդանավակայանի եւ Այն-էլ-Արաբ (քրդերեն անվանումը՝ Քոբանի) քաղաքում (Եփրատի աջ ափին) տեղակայված սիրիացի զինվորների վրա հարձակման։

 

Նոյեմբերի 20-ին քրդական «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» (ԴՍՈւ) պաշտոնական ներկայացուցիչ Ֆերհաթ Շամին «Ֆիրաթ» գործակալությանը տեղեկացրել էր կառավարական զորքերի 15 զինծառայողի զոհվելու մասին, որոնք հունիսին տեղափոխվել էին Այն-էլ Արաբ Թուրքիայի հնարավոր ներխուժումը հետ մղելու համար։ ԴՍՈւ-ն այդ ժամանակ ունեցել է 37 սպանված եւ վիրավոր մարտիկ։

Երկուշաբթի Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել էր, որ հանրապետության ԶՈւ-ն «Ճիրան-սուր» գործողության իրականացման երկու օրվա ընթացքում Իրաքում եւ Սիրիայում չեզոքացրել է քրդական կազմակերպությունների ավելի քան 180 անդամի։ Հարվածներ են հասցվել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատների տեղակայման վայրերին, որոնք կազմում են ԴՍՈւ-ի կորիզը։ Թուրքական իշխանությունները Քրդական աշխատավորական կուսակցության եւ սիրիական քրդերի վրա են դրել նոյեմբերի 13-ին Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը։ Դրա զոհ էր դարձել վեց մարդ։