Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 01/02/2023 07:34
Վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից. փաստաբան | Ֆրանսիայում համազգային գործադուլ է | Ադրբեջանի հայցը ոչ անկեղծ է ու ոչ իրական. Հայաստանը խնդրեց միջազգային դատարանին մերժել այն | Մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում Երևանում․ պարեկները, վտանգելով իրենց կյանքը, բռնել ու վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված Opel-ի վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ | Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողի աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը | Իգոր Նիկոլաեւին տեղափոխել են հիվանդանոց՝ սրտի կաթվածի կասկածով | Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ լրիվ բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան | Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցի (ֆոտո) |

Ռազմական Military

2023-ին բանակի բյուջեն 2018-ի համեմատ աճել է կրկնակիից ավելի. Նիկոլ Փաշինյան
2023-ին բանակի բյուջեն 2018-ի համեմատ աճել է կրկնակիից ավելի. Նիկոլ Փաշինյան
16/11/2022 16:26

2023-ի բյուջեի հարկային եկամուտի մասը պլանավորում ենք 2 տրլն 204 մլրդ դրամ, որը 2018-ի ցուցանիշից ավել է 946 մլրդ դրամով կամ 75,1 տոկոսով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն հեղափոխությունից 4,5 տարի անց, անցած լինելով պատերազմի ու կովիդի միջով, առաջարկում ենք բյուջե, որը 2018-ի բյուջեից ավել է 75 տոկոսով:

Պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ, աճը 2018-ի նկատմամբ 113 տոկոս, այսինքն կրկնապատիկից ավելի: Իսկ 2022-ի նկատմամբ աճը կազմել է 47 տոկոս: Այս թվերի հետեւում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարեւոր է: Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ մեկնարկում է կամավոր ատռեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը: Մենք դեպքեր կունենանք, որ նույնիսկ եռապատիկ ավելացում կլինի: Մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի: Այն մարդիկ, որոնք կընտրեն ռազմական մասնագիտությունը, եւ ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը եւ կստանան նշանակում, այդ պահին կստանան բնակարան, որը կլինի իրենց սեփականությունը: Այն ոօտարելու իրավունք կստանան ծառայությունն ավարտելուց հետո»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ բանակի բարեփոխման գործընթացն սկսված է եւ ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու: