Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 01/02/2023 06:42
Վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից. փաստաբան | Ֆրանսիայում համազգային գործադուլ է | Ադրբեջանի հայցը ոչ անկեղծ է ու ոչ իրական. Հայաստանը խնդրեց միջազգային դատարանին մերժել այն | Մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում Երևանում․ պարեկները, վտանգելով իրենց կյանքը, բռնել ու վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված Opel-ի վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ | Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողի աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը | Իգոր Նիկոլաեւին տեղափոխել են հիվանդանոց՝ սրտի կաթվածի կասկածով | Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ լրիվ բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան | Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցի (ֆոտո) |

Ռազմական Military

Հայաստանի ՊՆ «Կամազը» կողաշրջվել է. 22-ամյա զինծառայող է մահացել. եւս 7 զինծառայող վիրավորվել է. ՊՆ
Հայաստանի ՊՆ «Կամազը» կողաշրջվել է. 22-ամյա զինծառայող է մահացել. եւս 7 զինծառայող վիրավորվել է. ՊՆ
16/11/2022 15:41

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,-ասված է հաղորդագրության մեջ: