Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 01/12/2022 00:04
Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվի. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարսի ճանապարհին հայ վարորդներից շատերը վատացել են, շտապօգնություն են կանչել, վիճակը կատաստրոֆիկ է» | Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ | Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները. ՔԿ | Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում. կքաննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա | «Ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր». Կախակնի վարչական ղեկավար. 168.am | Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները | Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիրի ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում |

Տարածաշրջան Region

Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին նոր առաջարկ ներկայացնել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին նոր առաջարկ ներկայացնել. Նիկոլ Փաշինյան
10/11/2022 11:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին թույլ տալ Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ։ Նա հիշեցրեց ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել և որով առաջարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին հսկիչ անցագրային կետեր ստեղծել։ «Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով. Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը, սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը ու Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռնված հնարավորությունից», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Փաշինյանը։ Նման մերժողականությունը, ըստ նրա, բացարձակապես անհասկանալի է։

«Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում ու տրամադրված է խաղաղության, եկեք, ուրեմն, բացենք այդ հսկիչ անցագրային կետեը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք, պարզ է՝ նրանք  սկզբից կտատանվեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ,  թե Հայաստանի, թե Ադրբեջանի քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս թեմայով պատրաստվում են նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին։

«Ընդ որում, մենք այս թեմայով ևս մեկ լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք», - ասաց նա։

Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը՝ Փաշինյանն ասաց, թե Հայաստանը նման պարտավորություն 2020 թվական նոյեմբերի 9-ի եռակողմ կամ որևէ այլ հայտարարությամբ չունի։