2023 թվականին կլրանա մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 40-րդ տարելիցը, ինչ երաժշտական աշխարհն ապրում է առանց մաեստրոյի։ Այդ կապակցությամբ կլինեն բազմաթիվ իրադարձություններ և նախագծեր, որոնցից մեկը «Մի անգամ Երևանում» հիշատակի երեկոն է: Այդ միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի և Հայաստանի 20 խոշոր քաղաքներում, որտեղ էլ կընտրվեն երեխաներ և ստեղծագործ երիտասարդներ՝ մասնակցելու գալա-համերգին: Միջոցառումը անցկացնելու է Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդը: Այս տարի նոյեմբերի 13-ին ժամը 19-ին Ա.Բաբաջանյանի անվան դահլիճում կանցկացվի համերգներից առաջինը, ռուս հայտնի արտիստ Սերգեյ Կռիլովի, ինչպես նաև հայաստանցի երիտասարդ տաղանդների մասնակցությամբ, որոնց երգացանկում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Հանդիսատեսը կամերային մթնոլորտում շատ հետաքրքիր դրվագներ կլսի կոմպոզիտորի և դաշնակահարի, հայ ազգային մշակույթի ամենավառ ներկայացուցչի անձնական կյանքից, ինչպես նաև կբացահայտի նոր անուններ կոնսերվատորիայի ուսանողներից և ստեղծագործող երիտասարդներից։ Երեկոյի վարողն է նրա երաժշտության վաղեմի երկրպագու՝ Սերգեյ Կռիլովը, ով սերտորեն համագործակցում է Ա. Բաբաջանյան հիմնադրամի հետ: