Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 01/02/2023 06:08
Վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից. փաստաբան | Ֆրանսիայում համազգային գործադուլ է | Ադրբեջանի հայցը ոչ անկեղծ է ու ոչ իրական. Հայաստանը խնդրեց միջազգային դատարանին մերժել այն | Մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում Երևանում․ պարեկները, վտանգելով իրենց կյանքը, բռնել ու վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված Opel-ի վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ | Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողի աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը | Իգոր Նիկոլաեւին տեղափոխել են հիվանդանոց՝ սրտի կաթվածի կասկածով | Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ լրիվ բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան | Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցի (ֆոտո) |

Ռազմական Military

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
14/10/2022 10:18

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:

 

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: