Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/11/2022 23:48
Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվի. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարսի ճանապարհին հայ վարորդներից շատերը վատացել են, շտապօգնություն են կանչել, վիճակը կատաստրոֆիկ է» | Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ | Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները. ՔԿ | Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում. կքաննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա | «Ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր». Կախակնի վարչական ղեկավար. 168.am | Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները | Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիրի ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում |

Հայաստան Armenia

Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար
02/10/2022 11:36

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլուգում գրել է, որ հայտնվել է եւս մեկ տեսանյութ, որում երեւոմ է, թե ինչպես են մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին: «Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ որի մեղավորները պետք է պատժվեն», - նշել է Տոյվո Կլաարը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Միրզոյանը Տոյվո Կլաարին ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի արդյունքում սեպտեմբերի 13-ից ստեղծված իրավիճակը եւ ագրեսիան կասեցնելու ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից, ադրբեջանական զինուժը սահմանի արեւելյան ուղղությամբ սկսել էր ականանետերից եւ խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակներից գնդակոծել հայկական դիրքերը։ Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների. Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայունացել է։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում երեք հայ զինծառայող էր զոհվել։

https://t.me/togarma301/5641