Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/11/2022 23:59
Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվի. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարսի ճանապարհին հայ վարորդներից շատերը վատացել են, շտապօգնություն են կանչել, վիճակը կատաստրոֆիկ է» | Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ | Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները. ՔԿ | Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում. կքաննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա | «Ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր». Կախակնի վարչական ղեկավար. 168.am | Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները | Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիրի ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում |

Հայաստան Armenia

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ
30/09/2022 10:36

Հոկտեմբերի 2-ին Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով` անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես

նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,– ասաց Հունանյանը։

Սեպտեմբերի 19–ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի է ունեցել Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։