Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/11/2022 23:47
Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվի. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարսի ճանապարհին հայ վարորդներից շատերը վատացել են, շտապօգնություն են կանչել, վիճակը կատաստրոֆիկ է» | Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ | Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները. ՔԿ | Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում. կքաննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա | «Ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր». Կախակնի վարչական ղեկավար. 168.am | Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները | Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիրի ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում |

Աշխարհ World

ԱՄԷ-ն Իրանից պահանջել է ազատել «օկուպացված» կղզիները. Թեհրանը պատասխանել է
ԱՄԷ-ն Իրանից պահանջել է ազատել «օկուպացված» կղզիները. Թեհրանը պատասխանել է
29/09/2022 14:24

Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Իրանից պահանջել է դադարեցնել Պարսից ծոցի երեք կղզիների՝ Մեծ Թունբի, Փոքր Թունբի և Աբու Մուսայի «օկուպացիան» (չակերտները՝ Tert.am): Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետնախարար Ռիմ բինթ Իբրահիմ Ալ Հաշեմիի խոսքով՝ ԱՄԷ-ն ունի այս կղզիների սեփականության ինքնիշխան իրավունքը։ «Մենք երբեք չենք դադարի այս կղզիների նկատմամբ մեր օրինական պահանջները ներկայացնել ո՛չ ուղղակի բանակցությունների, ո՛չ էլ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով»,- ասել է նախարարը։



Ինչպես գրում է Tasnim-ը, ՄԱԿ-ի Գլխավոր վերհաժողովում Իրանը ներկայացնող պատվիրակությունը մերժել է Արաբական Միացյալ Էմիրությունների անհիմն պահանջը Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ՝ զգուշացնելով չթիրախավորել Իրանի տարածքային ամբողջականությունը:

«ԱՄԷ պաշտոնյայի պնդումները և անհիմն պնդումների կրկնությունը Պարսից ծոցում իրանական կղզիների վերաբերյալ հավասարազոր են Իրանի տարածքային ամբողջականության դեմ հարձակման»,- ասվում է Իրանի պատվիրակության հայտարարության մեջ։