Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 01/12/2022 02:02
Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվի. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարսի ճանապարհին հայ վարորդներից շատերը վատացել են, շտապօգնություն են կանչել, վիճակը կատաստրոֆիկ է» | Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ | Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները. ՔԿ | Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում. կքաննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա | «Ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր». Կախակնի վարչական ղեկավար. 168.am | Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները | Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիրի ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում |

Աշխարհ World

«Ջե՛քի, դու այստեղ ե՞ս, որտե՞ղ է Ջեքին». Բայդենը ելույթի ժամանակ փնտրել է 2 ամիս առաջ մահացած կոնգրեսականին. հանգուցյալի կուսակիցները նախագահից ներողություն են պահանջում (տեսանյութ)
«Ջե՛քի, դու այստեղ ե՞ս, որտե՞ղ է Ջեքին». Բայդենը ելույթի ժամանակ փնտրել է 2 ամիս առաջ մահացած կոնգրեսականին. հանգուցյալի կուսակիցները նախագահից ներողություն են պահանջում (տեսանյութ)
29/09/2022 12:17

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները վրդովված էին նախագահ Ջո Բայդենի պահվածքից. նախագահը Սպիտակ տանը սովի, սնուցման և առողջության մասին համաժողովի ժամանակ սկսել է ներկաների մեջ փնտրել կոնգրեսական Ջեքի Վալորսկուն, որը մահացել է գրեթե երկու ամիս առաջ։ Նախագահն իր ելույթի ժամանակ փնտրում էր Վալորսկուն և մասնավորապես հարցրել է, թե որտեղ է նա՝ չնայած, որ անցյալ ամիս հայտարարությամբ էր հանդես եկել նրա մահվան կապակցությամբ: «Ջե՛քի, դու այստեղ ե՞ս, որտե՞ղ է Ջեքին»,- հարցրել է 79-ամյա Բայդենը:



«Երևի նա այստեղ չէ», - եզրափակել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով մյուս օրենսդիրներին երկկուսակցական ջանքերի համար, որոնք ուղղված են մինչև 2030 թվականը ԱՄՆ-ում սովի և պարենային անապահովության վերացմանը:

Տհաճ միջադեպից հետո հանրապետականներն ամերիկացի առաջնորդից պահանջել են անհապաղ ներողություն խնդրել «անընդունելի» ու «ամոթալի» սխալի համար, գրում է Daily Mail-ը։

«Իսկապես սարսափելի և ամոթալի սխալ. Ջեքին նվիրված առաջնորդ և սիրելի ընկեր էր: Նրա ընտանիքը դրանից ավելիին է արժանի։ Բայդենը և Սպիտակ տան բոլոր աշխատակիցները պետք է ներողություն խնդրեն»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Միսսուրիում Հանրապետական կուսակցության խոսնակ Վիկի Հարցլերը։

Սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը ներողություն խնդրելու փոխարեն փորձել է բացատրել Բայդենի պահվածքը։ Նա նշել է, որ ամերիկացի առաջնորդը դա արել է, քանի որ վերջին շրջանում հաճախ է մտածում քաղաքականության մասին, քանի որ շատ շուտով պետք է հանդիպի Վալորսկու ընտանիքի հետ։

Սակայն այս արդարացումը չի գոհացրել հանրապետականներին: Հանրապետական օրենսդիրները Ջո Բայդենից պահանջում են ներողություն խնդրել հանգուցյալի ընտանիքից: