Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 01/12/2022 00:49
Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվի. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարսի ճանապարհին հայ վարորդներից շատերը վատացել են, շտապօգնություն են կանչել, վիճակը կատաստրոֆիկ է» | Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ | Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները. ՔԿ | Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում. կքաննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա | «Ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր». Կախակնի վարչական ղեկավար. 168.am | Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները | Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիրի ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում |

Մամուլի տեսություն Press

«Ժողովուրդ». Դատախազի տեղակալ Սրբուհին Գալյանը ևս կհեռանա
«Ժողովուրդ». Դատախազի տեղակալ Սրբուհին Գալյանը ևս կհեռանա
24/09/2022 10:21

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը եւս պաշտոնից ազատման դիմում կգրի: Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ նրան նշանակելու են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Սրբուհի Գալյանից պարզել տեղեկությունը, ինչին ի պատասխան նա հայտնեց, թե. «Նման բան չկա»:

 

Հիշեցնենք, որ Աննա վարդապետյանի՝ լիազորությունները ստանձնելուց հետո համակարգում մեկը մյուսի հետեւից ազատման դիմումներ են գրում: Երեկ էլ ազատման դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանը, ում հնարավոր ազատման մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ ամիսներ առաջ: Նկատենք՝ ոլորտի մարդիկ ավելի շատ չեն ցանկանում աշխատել Վարդապետյանի հետ եւ այդ պատճառով են հեռանում, ինչպես նաեւ ազատման դիմումներ են գրում հենց նախկին դատախազ Արթուր Դավթյանի կադրերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում