Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:07
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
22/09/2022 21:17

Վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիային և դրա հետևանքներին` ընդգծելով ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության, այդ թվում` Իրանի համարժեք արձագանքի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցությունը: Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: ԻԻՀ նախագահի խոսքով` պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: