Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 17:31
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Աշխարհ

Չինաստանի արդարադատության նախկին նախարարը դատապարտվել է մահապատժի
Չինաստանի արդարադատության նախկին նախարարը դատապարտվել է մահապատժի
22/09/2022 16:17

Չինաստանի դատարանը հինգշաբթի մահապատժի է դատապարտել Չինաստանի արդարադատության նախկին նախարար, հանրային անվտանգության նախկին փոխնախարար Ֆու Չժենհուային՝ երկու տարի հետո ի կատար ածվելու իրավունքով, տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Հինգշաբթի Չանչուն քաղաքի (Ցզիլին նահանգ) միջին աստիճանի ժողովրդական դատարանը հրապարակել է Չինաստանի արդարադատության նախկին նախարար, հանրային անվտանգության նախկին փոխնախարար Ֆու Չժենհուայի դատավճիռը՝ կոռուպցիոն հանցագործությունների գործով։ «Ֆու Չժենհուան դատապարտվում է մահապատժի կաշառակերության համար, դատավճռի ի կատար ածումը երկու տարի հետաձգելու իրավունքով»,- նշվել է հաղորդագրությունում։

 

Դատարանը վճռել է, որ Ֆու Չժենհուան պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական շահի նպատակով կաշառք ստանալու համար, հովանավորել է առանձին անձանց բիզնես վարելու գործում, բացի այդ, «թաքցրել է կրտսեր եղբոր ենթադրվող ծանր հանցագործությունների հանցանշանները»։ Մասնավորապես, քննության տվյալների համաձայն, Ֆու Չժենհուան ավելի քան 117 մլն յուանի (մոտ 16,5 մլն դոլար) կաշառք է ստացել։

Նշվել է, որ դատապարտյալն ընդունել է մեղքը եւ զղջացել է, ինչպես նաեւ վերադարձրել է ապօրինաբար յուրացրած միջոցները։ Դատարանը վճռել է, որ երկու տարվա ժամկետի ավարտից հետո մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ բանտարկությամբ՝ առանց ժամկետից շուտ պայմանական ազատվելու իրավունքի։

Ֆու Չժենհուան 2013-2018թթ. զբաղեցրել է Չինասանի հանրային անվտանգության փոխնախարարի, 2018-2020թթ.՝ արդարադատության նախարարի պաշտոնները։