Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:37
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Աշխարհ

Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Բայդենը՝ Փաշինյանին
Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Բայդենը՝ Փաշինյանին
22/09/2022 16:11

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Սեպտեմբերի 21-ին մենք միանում ենք հայ ժողովրդին՝ նշելու ձեր նվիրումը ժողովրդավարությանը և մեր երկրների ու ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը։ Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա նայել դեպի բարգավաճ և խաղաղ ապագա, ինչը ներառում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորում։ Հայտնում ենք մեր ցավակցությունը վերջին հարձակումների ժամանակ զոհերի կապակցությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը տարածաշրջանում առավել կայունություն հաստատելու ջանքերին։ Մենք հավատարիմ ենք մնում Ձեր և այլ կողմերի հետ աշխատելու՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

Այս տարի ԱՄՆ-Հայաստան մեր նորացված ռազմավարական երկխոսությունը վերահաստատեց մեր համատեղ հանձնառությունը երկկողմ հարաբերություններում կապերի ամրապնդմանը և ընդգծեց Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հետագծին: Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին, մինչ դուք շարունակում եք աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի, հաշվետու ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ուժեղացման ուղղությամբ:

Մեր համատեղ աշխատանքն անցած տարվա ընթացքում շարունակել է ամրապնդել և խորացնել մեր ժողովուրդների միջև կապերը: Ամբողջ հայ ժողովրդին մաղթում եմ անվտանգ և խաղաղ Անկախության տոն»։