Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 17:12
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Հայաստան

Հայկական կողմին փոխանցված բոլոր դիերը լուսանկարված են և ուղարկված Ուլնեցու կենտրոն. Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է ներկայացրել
Հայկական կողմին փոխանցված բոլոր դիերը լուսանկարված են և ուղարկված Ուլնեցու կենտրոն. Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է ներկայացրել
22/09/2022 16:04

Ադրբեջանը երկու օր առաջ հայկական կողմին փոխանցեց վերջին եռօրյա պատերազմում սպանված ևս 95 զինվորի դի։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դիերի մեծ մասը տեղափոխվել է Մարտունու դիահերձարան ու երկու օր է՝ բազմաթիվ ծնողներ փորձում են մտնել դիահերձարան՝ իրենց որդիների մարմինները ճանաչելու համար։ «Հանրապետության բոլոր դիահերձարանները, որտեղ տեղափոխվել են տղաների դիերը,  հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից և առանց քննիչների ուղեկցության՝ ծնողները չեն կարող դիակի ճանաչում իրականացնել։ Խոսել եմ դատաբժշկական կենտրոնի պատասխանատուների հետ և ընթացակարգը հետևյալն է՝ հայկական կողմին փոխանցված բոլոր դիերը լուսանկարված են և ուղարկված Ուլնեցու կենտրոն՝ զինծառայողների հարցերով օպերատիվ արձագանքման  հանձնաժողով։ Այն ծնողները, ովքեր կճանաչեն իրենց որդիներին լուսանկարներով՝ միայն քննիչի ուղեկցությամբ կարող են մուտք գործել դիահերձարան։ Ցավոք, տղաների բազմաթիվ մարմիններ անճանաչելի են, և ԴՆԹ նույնականացում պիտի արվի», - Facebook-ում գրել է Զոհրաբյանը։

 

Ըստ նրա, սակայն, բազմաթիվ ծնողներ ասում են, որ իրենց որդու մարմնի վրա կան հատուկ նշաններ՝ սպի, դաջվածք, որով կարող են ճանաչել որդու մարմինը։

«Ինձ փոխանցեցին, որ եթե դեմքով հնարավոր չէ նույնականացնել, սակայն, հարազատները կարող են մարմնի վրա եղած  հատուկ նշաններով ճանաչել իրենց որդիներին, կրկին Ուլնեցու կենտրոնին պիտի տեղեկացնեն, և ինձ վստահեցրեցին, որ անմիջապես քննիչի ուղեկցությամբ նրանց կուղեկցեն դիահերձարան։

Այս պարզ քայլերի հաջորդականությունը ինչ-որ մի պատկան կառույց կարո՞ր էր չէ հրապարակել, որպեսզի առանց այդ էլ էմոցիոնալ ծանր հոգեվիճակում գտնվող ծնողները Արմավիրից, Շիրակից, Երևանից կամ այլ բնակավայրից չհասնեն Մարտունի, Մեծամոր և ինչ-որ մի ախրանիկ նրանց չթողնի մտնել դիահերձարան։

Հասկանում եմ, որ թքած ունեք որդի կորցրած ծնողի վրա և, ինչպես երեկ արեցիք «Եռաբլուրում», կարող եք  զինվորի մայր ծեծել, բայց ձեր միջից գտեք գոնե մի կիասագրագետի, որ այս քայլերի հաջորդականությունը պաշտոնապես հրապարակի, որպեսզի վշտից խելագարված մայրը չհասնի Մարտունի ու դիահերձարանի պատուհանից փորձի նայել ներս՝ իր սպանված որդուն գտնելու վերջին հույսով», - նշել է Զոհրաբյանը։