Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 17:05
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Տարածաշրջան

Սպանվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը․ shamshyan.com
Սպանվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը․ shamshyan.com
20/09/2022 22:35

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում «Ճամբարակ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի, հայտնում է shamshyan.com-ը։ Հիվանդանոց ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ դին հիվանդանոց է տեղափոխվել Ճամբարակ քաղաքից, սպանվածը Սիփան Սարիբեկյանն է: Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ոստիկաններն ու քննիչները ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան  և հանցագործության գործիք առարկան  հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև  դեպքի վայրը: