Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:35
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Տարածաշրջան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան
20/09/2022 22:31

ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը ուսումնասիրելու, եւ համատեղ լրացուցիչ միջոցառումների համար առաջարկներ նախապատրաստելու համար։ ՀԱՊԿ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ «սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության է ժամանել առաքելությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ։ Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են։

 

Առաքելությանը հանձնարարված է գնահատել ներկա իրավիճակը, մանրամասն զեկույց պատրաստել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին եւ առաջարկներ մշակել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում առաջացած լարվածության թուլացման համար։

Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման եւ մոնիտորինգի միջոցառումներ, ինչպես նաեւ հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ։

Նախօրեին Հայաստանում իր աշխատանքն է ավարտել ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։