Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 01/12/2022 00:11
Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվի. «Ժողովուրդ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարսի ճանապարհին հայ վարորդներից շատերը վատացել են, շտապօգնություն են կանչել, վիճակը կատաստրոֆիկ է» | Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ | Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները. ՔԿ | Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում. կքաննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա | «Ուրբաթ օրը ժամը 23։00-ին իրավիճակն ահավոր էր, ամբողջ ժողովուրդը դրսում էր». Կախակնի վարչական ղեկավար. 168.am | Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները | Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիրի ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում |

Տարածաշրջան Region

«Իսլամական Հանրապետություն» օրաթերթը Բաքվին խիստ զգուշացրել է «չխաղալ կրակի հետ»
«Իսլամական Հանրապետություն» օրաթերթը Բաքվին խիստ զգուշացրել է «չխաղալ կրակի հետ»
19/09/2022 15:19

«Իսլամական Հանրապետություն» օրաթերթը գրել է «Բաքվի պետական ​​այրերի շահերից է բխում «չխաղալ կրակի հետ», որպեսզի ինչպես նախկինում, կարողանան օգտվել Իրանի հետ հարաբերությունների արտոնություններից: Թերթն իր խմբագրականում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը և Բաքվի ղեկավարներին զգուշացրել  «չխաղալ կրակի հետ»: Հոդվածում, ընդգծելով Իրանի ռազմական հզորությունը, հեղինակն ասում է. «Եթե Իրանի պաշտոնյաները սահմաններին որոշ տեղաշարժերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնել են հորդորներով, դա չի նշանակում, որ նրանք չեն կիրառի ռազմական ուժ՝ հավանական սպառնալիքներին դիմակայելու համար»: Նրանք նախընտրում են խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, որպեսզի չառաջանա ռազմական ուժ կիրառելու կարիք: Սակայն հարևանները չպետք է չարաշահեն Իրանի համբերությունը և երկրի ազգային անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ անեն»: Հոդվածագիրը նշել է. «Եթե Բաքվի իշխանությունները դիմեն նման քայլի, Իրանի իշխանությունները մի կողմ կդնեն հորդորները և ռազմական ուժով կկանխեն հարևան երկրների որոշ ղեկավարների չար մտադրությունները, ովքեր նույնիսկ սեփական ժողովրդի մոտ հեղինակություն չեն վայելում»:

 

Թերթը գրում է. «Այն, ինչ Իրան-Հայաստան սահմանի հետ կապված հարցերի  վերաբերյալ հայտարարել են ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնայները, հստակ քաղաքականություն է, որն իրականացնում է ԱԳՆ-ն: Բաքվի իրենց գործընկերների հետ իրանցի դիվանագետների վարած բանակցությունների նպատակն է կանխել Իրան-Հայաստան ահմանային շրջանները գրավելոու և երկու երկրների միջև հաղորդակցությունը կտրելու դավադիր ծրագիրը»:

Հոդվածում ասված է. «Բաքվի պաշտոնյաները չպետք է մտածեն, թե դատարկ հայտարարություններով կարող են զբաղեցնել իրանցի պաշտոնյաներին  և իրականացնել սահմանային շրջանները գրավելու և Իրանին կոնկրետ գործողությունների մղելու դավադիր ծրագիրը: Նրանք պետք է իմանան, որ մեր դիվանագիտության լեզուն ունի հզոր ռազմական հենարան, որը կարող է գործել ցանկացած պահի և զսպել ցանկացած դավադրություն»: