Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:03
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Քաղաքականություն

Շիրակի մարզպետն ու իր հարսը առաջարկում են ընդդիմադիրներին անզեն «քշել» առաջնագիծ
Շիրակի մարզպետն ու իր հարսը առաջարկում են ընդդիմադիրներին անզեն «քշել» առաջնագիծ
15/09/2022 10:58

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու իր հարսը՝ Անի Քոչարյանը Facebook-ում առաջարկում են վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին ուղարկել սահման: Մասնավորապես, մարզպետի հարսը՝ Անի Քոչարյանը, գրել է. «Գյումրիում մի խումբ դավաճան կենդանիներ գոռալով ու սիգնալներով շրջում են քաղաքում: Ինչի՞ ծնունդ են սրանք»: Սրան արձագանքել է Նազելի Բաղդասարյանը. «Հասել են մեր տան մոտ, մարդ հավաքի էս խունտային ու դեպի Ջերմուկ քշի»:

 

Անի Քոչարյանն էլ հավելել է. «Այո, պետք է սրանց առանց զենքի սահման ուղարկել»:

Հիշեցնենք, որ երեկ արդեն իշխանությունները սպառնում էին իրենց դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին ուղարկել առաջնագիծ։ Այս մասին հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել էր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։