Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:08
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Մանրամասներ Վեդիում թուրքերի հետ տեղի ունեցած միջադեպից
«Հրապարակ». Մանրամասներ Վեդիում թուրքերի հետ տեղի ունեցած միջադեպից
02/09/2022 10:36

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի գիշերը Արարատի մարզի Վեդի համայնքի կայարանում թուրքերեն խոսող մի քանի տղամարդ հայկական կոնյակով խրախճանք են կազմակերպել, խմել, ռեպլիկներ նետել հայերի հասցեին՝ գրավելով Վեդու բնակիչների ուշադրությունը: Կարճ ժամանակ անց մոտ 2-3 հարյուր մարդ է հավաքվել տեղում, «տուրիստները» փորձել են  ծածանել նաեւ Թուրքիայի դրոշը, ինչից հավաքվածները վրդովվել են, քաշքշուկ է սկսվել։ Ականատեսներից մեկի պատմելով՝ չնայած առաջին իսկ պահից ոստիկաններ են եղել տարածքում, սակայն նրանք պասիվ դիտորդի պես հետեւել են ծավալվող իրադարձություններին եւ խառնվել են միայն այն ժամանակ, երբ բանը հասել է ծեծկռտուքի։ Բերման են ենթարկել թուրքերեն խոսող տղամարդուն ու կնոջը։

 

Ավելի ուշ քննչականից հայտնեցին, որ բերման ենթարկվածներն ամուսիններ են` Թուրքիայի քաղաքացիներ, թե ինչպես են հայտնվել Վեդիում եւ ինչ են ցանկացել անել, կատարվածի հանգամանքներն իրավապահները պարզում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում