Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:42
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Հայաստան

Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
12/08/2022 11:28

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016-ի հուլիսի 6-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հյուընկալվելով լրատվամիջոցներից մեկին, խոսում էր իրենց՝ նոր-նոր հիմնադրած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսության ու կուսակցականների արժեհամակարգի մասին: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է անի անհնարինը պատմության 1000-ամյա ցիկլից դուրս գալու համար, իսկ ՀՀ-ի ու Արցախի տարածքը կենսական տարածք է: «Մեր խնդիրը հետեւյալն է. ո՞րն է մեր պատմության ցիկլը։ Գալիս է ժամանակ, որ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ ունենում ենք պետականություն, բայց հետո, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է, պարզվում է՝ հնարավորություն չունեինք պետականություն ունենալու։ Է՜, բայց ես համաձայն չեմ դրա հետ,- հարցազրույցի ժամանակ ասում է նա ու ընդգծում։- Հայ ժողովուրդը երկրից հեռացումը, կներեք, փախուստը պետք է դադարեցնի, ու մեր քաղաքական գործունեությունը դա կանխելու դեմ է ուղղված լինելու։ Այսօր հող հանձնելու մասին մենք չենք մտածում։ Այսօրվա քաղաքական էլիտան մեզ տանում է պետականության կորստի ճանապարհով»: Նիկոլ Փաշինյանն այդ հարցազրույցի ժամանակ խոսում է նաեւ քառօրյա պատերազմի հանգամանքների, թերացումների, ոչ ճիշտ կառավարման ու պատերազմի հետ կապված այլ թեմաների մասին՝ ամենասուր ձեւով քննադատելով այն բացերը, որ գուցե իսկապես եղել են այդ օրերին:

 

Մեր օրերի իրականությունը, սակայն, այն է, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն ոչ միայն դուրս չի եկել Փաշինյանի ասած «պատմության 1000-ամյա ցիկից», այլ նոր ցիկլի մեջ է ընկել, որտեղ հակառակորդը պարբերաբար խախտում է պետական սահմանն ու տնավորվում մեր հողերում: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ցավոք, ոչ միայն հողեր են հանձնվել, այլ նաեւ խախտվել է Արցախի Հանրապետության ամբողջականությունը, ավելին՝ ՀՀ-ի տարածքի, օրինակ՝ Երեւան-Կապան ավտոճանապարհի մի հատվածը՝ 21 կմ, Ադրբեջանին է անցել։

Փաշինյանի՝ հող չհանձնելու, «պատմական 100-ամյա ցիկլի» դեմ պայքարելու ու հայրենասիրության մասին խոհափիլիսոփայական հայտարարությունները սուտ են եղել»: