Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:30
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Աշխարհ

Լաչինի միջանցքի հարցը պետք է որոշվի եռակողմ հայտարարության հիման վրա․ ՌԴ ԱԳՆ
Լաչինի միջանցքի հարցը պետք է որոշվի եռակողմ հայտարարության հիման վրա․ ՌԴ ԱԳՆ
11/08/2022 16:00

Լաչինի միջանցքի հարցը պետք է որոշվի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաեւը։ Նրա խոսքով՝ վերոնշյալ կետը ենթադրում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ այդ երթուղու պահպանման

համար ռուսական խաղաղապահ զորքախմբի հետագա վերատեղակայմամբ։

«Տարածաշրջանում իրավիճակը մնում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում»,-ասել է նա։

Նեչաեւը հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել եւ պահպանել հրադադարի ռեժիմը։