Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:18
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Քաղաքականություն

Ռուսաստանը հերթով ամեն ինչ հանձնում է․ Արմինե Ադիբեկյան
Ռուսաստանը հերթով ամեն ինչ հանձնում է․ Արմինե Ադիբեկյան
09/08/2022 16:49

Ռուսաստանը հերթով ամեն ինչ հանձնում է։ Դուք տեսաք՝ քանի տարածք Ռուսաստանը զիջեց Ադրբեջանին 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ շարունակում է զիջել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը «կփաթեթավորի» Ղարաբաղն ու կհանձնի։ Նա նշեց, որ ռուս խաղաղապահները պարտավոր չեն պաշտպանել հայկական շահերը, նրանք պաշտպանում են Ռուսաստանի շահերը։

«Մեր փոխարեն Ռուսաստանը մեզ չի պաշտպանի։ Մոսկվան այլ խնդիրներ ունի։ Ո՞վ է ստորագրել փաստաթուղթը, որով Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Փաշինյանը։ Ինչո՞ւ պետք է սեփական երկրում օտարերկրացի զինծառայողներին փաստաթուղթ ցույց տամ տեղաշարժվելու համար։ Վաղը այդ զինծառայողը կվերցնի իր զենքն ու կհեռանա, իսկ նրա փոխարեն թուրք կգա։ Ես երկար տարիներ շարունակ ասել եմ, որ Թուրքիան զորքեր կմտցնի Հայաստան։ Ռուսաստանը կհեռանա եւ տեղը կզիջի թուրքերին»,-նշեց Ադիբեկյանը։

«Ի՞նչ հիմքով է նա տեղակայվում եւ ստուգում փաստաթղթերը։ Բացառված չէ, որ Փաշինյանն ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել։ Եթե դա այդպես է, ապա պետք է օտարերկրացի զինծառայողից պահանջել ցույց տալ Հայաստանի ստորագրած փաստաթուղթը»,-եզրափակեց նա։