Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 17:45
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Սպորտ

Լեւոն Արոնյանը՝ Հայաստանի թիմի մասին․ Նվաճել արծաթե մեդալ եւ այդքան մոտ լինել տիտղոսին՝ անհավանական է
Լեւոն Արոնյանը՝ Հայաստանի թիմի մասին․ Նվաճել արծաթե մեդալ եւ այդքան մոտ լինել տիտղոսին՝ անհավանական է
09/08/2022 16:32

Լեւոն Արոնյանը թվիթերյան գրառումով մեկնաբանել է  44-րդ Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի արդյունքը։   Հայաստանի հավաքականը Չենայում անցկացված Օլիմպիադայում վաստակեց 19 միավոր (11 տուր, հաղթանակի համար՝ 2 միավոր) եւ գրավեց երկրորդ տեղը։ Նույնքան միավորով առաջին անգամ չեմպիոն դարձավ Ուզբեկստանի հավաքականը։ Երրորդ տեղը գրավեց Հնդկաստանի երկրորդ թիմը՝ 18 միավոր։

 

«Ուզբեկստանի եւ Հնդկաստանի երկրորդ թիմի երիտասարդները անհավանական մրցելույթ ունեցան, բայց ինձ համար առանձնահատուկ էր Հայաստանի մրցելույթը։ Նվաճել արծաթե մեդալ եւ այդքան մոտ լինել տիտղոսին՝ անհավանական է։ Ես շատ հպարտ եմ այդ առիթով։ Հույս ունեմ՝ այս սենսացիոն մրցելույթը կունենա արժանի ճանաչում»,- Թվիթերում գրել է Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը, որն առաջին անգամ ներկայացնում էր ԱՄՆ-ի թիմը եւ Հայաստանի հետ դիմակայությունը բաց թողեց այս մրցաշարում։

ԱՄՆ-ի հավաքականը 17 միավորով գրավեց 6-րդ տեղը։