Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:42
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Life

«Սա խենթացնող արդյունք է»․ Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը՝ կրկին «Եվրատեսիլ»-ի կիզակետում (վիդեո)
«Սա խենթացնող արդյունք է»․ Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը՝ կրկին «Եվրատեսիլ»-ի կիզակետում (վիդեո)
06/08/2022 12:36

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը վառ ապացույցն է նրա, որ իրական հաղթանակը ոչ թե առաջին հորիզոնականն է, այլ մրցույթից հետո քննարկման կիզակետում մնալը։ «Եվրատեսիլ 2022»-ում 20-րդ հորիզոնականը զբաղեցրած երգչուհին շարունակում է մնալ առաջատար մեդիաընկերությունների ուշադրության կենտրոնում, քանի որ նրա Snap երգը չի դադարում հնչել ու ներբեռնվել ամենակարեւոր երաժշտական հարթակներից։ Իր հաջողության մասին Ռոզան հերթական հարցազրույցն է տվել «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքին՝ Eurovision.tv-ին։ Երգչուհին նշել է, որ «Եվրատեսիլ»-ն իր կյանքի ամենավառ ու ջերմ հիշողություններից է դարձել, եւ որ ինքը միշտ այն կարծիքին է եղել, որ այս մրցույթը, հատկապես, կարեւոր հարթակ է նոր արտիստների համար, ինչպիսին, որ ինքն է․

 

«Ես Հայաստանից եմ, ու երբ տեղափոխվում ես եվրատեսիլյան այդ զիլ մթնոլորտ, ամեն ինչ խենթություն է թվում․ դա, պարզապես, հրաշալի է»,-ասել է երգչուհին։

Ռոզայի խոսքով՝ ինքը միշտ համարել է, որ կարեւորը «Եվրատեսիլ»-ից հետո հիշվելն է․

«Ես, ուղղակի, ցանկանում էի իմ պատմությունը պատմել հնարավորինս շատ մարդկանց` նրանց ինձ հետ տանելով ճանապարհորդության, ու հենց դա ինձ հետ պատահեց»,-ասել է երգչուհին, եւ անդրադառնալով հետեվրատեսիլյան փուլին՝ հավելել,-«Ամեն օր ստուգում էի Spotify-ում իմ երգի դիտումների թիվը, ինչպես, երեւի, անում են բոլոր նորմալ արտիստները (ծիծաղում է), բայց հանկարծ ինձ սկսեցին ուղարկել նաեւ տիկտոկյան տեսանյութեր, որոնք իմ երգի ներքո էին արված, եւ ես տեսա, թե որքան էին աճում երգի հեռարձակումների թվերը․ կարծես՝ ամեն օր ունենում ենք մոտ 2 միլիոն հեռարձակում, սա խենթացնող արդյունք է, բայց ամենաանհավանականը Billboard-ի բարձր հորիզոնականներում հայտնվելն էր։ Երբ փոքր էի, հաճախ էի լսում Billboard-ի մասին, բայց պատկերացում չունեի՝ դա ինչ է։ Իսկ հիմա ես այնտեղ եմ․․․»։

Անդրադառնալով Columbia Records-ի հետ պայմանագրին՝ Ռոզա Լինը նշել է, որ դա նոր սկիզբ է իր համար․ առջեւում կլինեն նոր ձայնասկավառակներ եւ նոր երգեր, որոնց շուրջ երգչուհին արդեն սկսել է աշխատել։