Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:32
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Տարածաշրջան

Սպասվում է նոր կապիտուլյացիա․ ստանալու ենք մեր մեջքի հետևում ստորագրված նոր հակահայկական փաստաթուղթ․ Պաշտպանության նախկին փոխնախարար
Սպասվում է նոր կապիտուլյացիա․ ստանալու ենք մեր մեջքի հետևում ստորագրված նոր հակահայկական փաստաթուղթ․ Պաշտպանության նախկին փոխնախարար
26/07/2022 17:04

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը վերլուծել է Հայաստանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները․ «Վերջին օրերին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում հայ-թուրքական զարգացումներում: Թուրքիայի նախագահ Էրդողանը, արտգործնախարար Չավուշօղլուն, իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը իրար հաջորդող հայտարարություններով Հայաստանից ակնկալում են կոնկրետ քայլեր, ինչն, ըստ իրենց, Հայաստանը չի անում: Կոնկրետ քայլերի մասով երեքն էլ չեն թաքցրել իրենց պահանջները՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Նույնիսկ նշել են, որ Ադրբեջանը Թուրքիայի համար «կարմիր գիծ» է, և եթե Հայաստանը չբավարարի Ադրբեջանի պահանջները, հայ-թուրքական հարաբերություններն առաջ չեն գնա: Հայաստանից ակնկալվող ադրբեջանական պահանջները հստակ են. Սյունիքով միջանցք դեպի Նախիջևան, «խաղաղության» համապարփակ համաձայնագրի ստորագրում և վերջնական հրաժարում Արցախից, Բանակ, ըստ էության, չունենալ, սահմանազատման արագացում և այսպես կոչված անկլավների վերադարձ (այսինքն՝ Հայաստանի մի շարք տարածքներ տալ Ադրբեջանին): ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն, ըստ պաշտոնական հաղորդագրության, գովել է Նիկոլին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված դրական դինամիկայի և կոնկրետ համաձայնությունների համար: Թե ի՞նչ կոնկրետ համաձայնությունների մասին է խոսքը, ոչ մի տեղ հրապարակային չի նշվում: Պետքարտուղար Բլինքենը ողջունել է նաև ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների թբիլիսյան հանդիպումը, որն, ըստ Վրաստանի արտգործնախարարի, ավարտվել է առանց հստակ արդյունքների: Ի՞նչ է կատարվում հայ-թուրքական հարաբերություններում, և ինչի՞ հաշվին է Արևմուտքն այսպես հապճեպ ցանկանում առաջ մղել այն, մնում է միայն գլխի ընկնել: Հայաստանի պետական, քաղաքական, քաղաքագիտական միտքն, ըստ էության, չի անդրադառնում այս հույժ կարևոր խնդիրներին: Չկա բավարար ինֆորմացիա՝ վերլուծությունների համար: Չեն արվում ո՛չ անվտանգային, ո՛չ տնտեսական, ո՛չ դեմոգրաֆիական, ո՛չ էլ ռեգիոնալ նշանակության վերլուծություններ, որոնք վեր կհանեն Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիքներն ու ենթադրյալ «հնարավորությունները»: Սա ռեգիոնալ նշանակության գլոբալ խաղ է, որն իրականացվելու է բացառությամբ Հայաստանի հաշվին, բայց ի՞նչ է շահելու Հայ Ժողովուրդը, բացի տեսանելի կորուստներից՝ պարզ չէ:

 

Նիկոլի և իր կապիտուլյացված խունտայի ակնհայտ վախեցած լռությունը, ինչպես նաև աշխարհագրական ծուղակում հայտնված Հայաստանի անկարող բացակայությունն իրեն վերաբերող գործընթացներում՝ խոսում է այն մասին, որ մեզ բոլորիս սպասվում է նոր կապիտուլյացիա: Այն շանթի պես մի օր որոտալու է հայ ժողովրդի գլխին, և ստանալու ենք մեր մեջքի հետևում ստորագրված նոր հակահայկական փաստաթուղթ:

Ըստ տարածվող շշուկների, Նիկոլը ստիպված է գնալ այդ քայլին և այլընտրանք չունի: Իսկ հուսահատ հայտարարությունները, որ Հայաստանը չի քննարկելու միջանցքային տրամաբանության հարցեր, դեռևս ոչինչ չեն նշանակում, որովհետև չորս կողմից եկող տեղեկատվական հոսքերը հակառակի մասին են խոսում:

Կապիտուլյանտը կդիմանա՞ արդյոք միջազգային ճնշումներին և կկարողանա՞ դուրս գալ իր խղճուկ իշխանությունը երկարաձգելու հաշվարկով ինքնակամ սկսած բարդ խաղից՝ դժվար է ասել: Հայաստանի հաշվին սկսված խաղն այնքան մեծ խաղադրույքներ ունի, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը և ո՛չ էլ Թուրքիան անհրաժեշտ պահին չեն պահի Նիկոլին, և առաջին զոհը հենց Նիկոլի կապիտուլյանտ իշխանությունը կլինի:

Հայաստանի ու Նիկոլի միակ փրկությունը հայկական ընդդիմության միասնականության մեջ է:

«Դիմադրություն» շարժումն առաջիկայում մեծ և շատ կարևոր անելիք ունի՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Զաքարյանը: