Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:36
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Քաղաքականություն

7 ամսում Փաշինյանի կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է 12․5 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք. Նորայր Նորիկյան
7 ամսում Փաշինյանի կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է 12․5 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք. Նորայր Նորիկյան
22/07/2022 12:48

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․  «Պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել․ ՀՀ կառավարության կողմից Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունից ս.թ. փետրվար ամսին գնվեց 5 միլիոն ԱՄՆ դոլլարի ավտոմեքենա՝ պարեկային ոստիկանոթյան համար։  Երեկ ՀՀ կառավարության կողմից ևս 7.5 միլիոն ԱՄՆ դոլլար հատկացվեց այլ մարզերի պարեկային ոստիկանության համար ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։ Այլ կերպ ասած, ընդամենը 7 ամսում Ն․ Փաշինյանի կառավարությունը Ռ․ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է 12․5 միլիոն ԱՄՆ դոլլարի գործարք։ Ամենակոպիտ հաշվարկներով միայն այս երկու գործարքից նվազագայունը 10 տոկոս շահույթ ստանալու

 դեպքում Ռ․ Քոչարյանի ընտանիքը ստացել է 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դլլար։ Այս խոշոր գործարքների կնքման միջակայքում Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ հայտարարում է, որ Ռ. Քոչարյանը թալանչի է, կոռուպցիոներ է, լափելու արդյունքում դարձել է միլիարդեր ու պետք է պատասխան տա իր թալանածի համար, իսկ Քոչարյանն էլ, քանի որ տակ մնացող տղա չէ, պատասխանում է, որ Նիկոլը դավաճան է, թուրքի գործակալ ու ծախել է Արցախը, որի համար պետք է պատասխան տա։ ․․․Իրար հետ չհամագործակցողներիս տեսեք, միմյանց պատժողներիս տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարողներիս տեսեք ու թալանածը հետ բերողներիս տեսեք։ Հ.Գ. Պարզապես պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել:  Հասկացողները վաղուց են հասկացել, թե իրականում ինչ է կատարվել մեր երկրում… Տեսանյութ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/22/1218381/