Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 17:40
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Քաղաքականություն

Այսօր Թեհրանում որոշվելու է Հայաստանի և Հայ ժողովրդի ճակատագիրը. Արթուր Ղազինյան
Այսօր Թեհրանում որոշվելու է Հայաստանի և Հայ ժողովրդի ճակատագիրը. Արթուր Ղազինյան
19/07/2022 16:49

Այսօր Թեհրանում որոշվելու է Հայաստանի և Հայ ժողովրդի ճակատագիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ արդեն նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Թեհրանում հանդիպելու են Իրանի, Ռուսատանի և Թուրքիայի նախագահները, իսկ մինչ այդ Հայաստան էին ժամանել ԱՄՆ, Իրանի և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները: Իրանը հայտարարեց, որ արդեն պատրաստ է միջուկային զենքի պատրստման, ունի բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները: Ադրբեջանը ԵՄ հետ հաստատում է ռազմավարական էներգետիկ համագործակցոթյուն՝ պարտավորվելով ավելացներ Եվրոպա արտահանվող նավթի և գազի ծավալները՝ դրանով իսկ նվազեցնելով Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից: Հայտարարվեց նաև ԵՄ հետ առաջիկա ամիսներին ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու նպատակների մասին: Շարունակվում է Թուրքիայի ու Ադրբեջանի նկրտումները Սյունիքի և Հայաստանի այլ տարածքների ու ենթակառուցվածքների նկատմամբ՝ համարելով այս պահը պատմական հնարավորություն հայկական հարցը վերջնականապես լուծելու և տարածաշրջանը հայերից մաքրելու համար:

Նշված բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ այս պահին որոշվում է Հարավային կովկասում ուժերի հարաբերակցության հարցն ու Հայաստանի ճակատագիրը, որտեղ մենք ոչ թե սեղանի շուրջ ենք, այլ սեղանի վրա:

Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակների վերջնական իրականացմանը խոչընդոտում է միայն տարածաշրջանում դեռևս կարևոր մնացած ռուսական գործոնը կամ որ նույնն է Արցախում և Հայաստանում ռուսական զինված ուժերի առկայությունը:

Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը չեզոքացնելու հարցում համընկել են ԱՄՆ, ԵՄ, Միացյալ Թագավորության, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, ինչին հակադրվում են Ռուսաստանի և Իրանի շահերը:

Ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը պատրաստ չեն զիջել, ինչի ապացույցը Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինի Երևանում արված հայտարարությունն ու Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումն է:

Եթե նկատեցիք, Հայաստանի շահերի մասին ոչինչ չասվեց, քանի որ սեղանի վրա գտնվող միավորը գործընթացների սուբյեկտ չի կարող լինել. այն հանդես է գալիս օբյեկտի կարգավիճակում, իսկ Հայաստանի դե-յուրե իշխանությունները փաստացի գործում են թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման տիրույթում:

Եթե այսօր Թեհրանում երեք պետությունների ղեկավարներին չհաջողվի հաստատել նոր ստատուս-քվո, ապա պետք է սպասել տարածաշրջանային նոր, շատ ավելի մեծ պատերազմի: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը սահմանել են պահանջների ամենաբարձր նշաձողը և պատրաստ չեն զիջել, ապա մեծ հավանականությամբ նոր ստատուս քվո հաստատել չի հաջողվի:

Հ.Գ. Հերթական անգամ հաստատվում է աշխարհաքաղաքական աքսեոման. եթե պատերազմի և խայտառակության մեջ ընտրում ես խայտառակությունը, ապա ստանում ես և՛ խայտառակություն, և՛ պատերազմ»: