Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 16:09
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». 130 հազար քաղաքացու աշխատավարձ չի բարձրացել
«Ժողովուրդ». 130 հազար քաղաքացու աշխատավարձ չի բարձրացել
13/07/2022 10:38

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2023 թվականի հունվարի 1-ից կբարձրանա՝ 68.000 ՀՀ դրամից դառնալով 80.000 դրամ: Նման որոշում Նիկոլ Փաշինյանի կառավարութունը բոլորովին վերջերս է ընդունել, ինչից հետո մերօրյա իշխանավորները, մեկը մյուսին հերթ չտալով, գլուխ են գովում, թե 4 տարվա մեջ երկրորդ անգամ են նվազագույն աշխատավարձի չափ փոխում։ Նախորդ փոփոխությունը, հիշեցնենք, 2019-ին էր տեղի ունեցել, ինչից հետո՝ 2020-ի հունվարի 25-ին տեղի ունեցած հերթական մամուլի ասուլիսի ու «100 փաստ» ներկայացնելու ժամանակ, Փաշինյանը գլուխ էր գովացել, թե նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու փոփոխության շնորհիվ հունվարի 1-ից միջինը 20 տոկոսով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձը։

 

Փաշինյանը, սակայն, հաշվի չէր առել, որ դրանից առաջ՝ օրենքի ընդունման ժամանակ հենց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական Facebook-ի էջը գրել էր. «Այս որոշման շնորհիվ կբարձրանա մոտ 85 հազար մարդու աշխատավարձ»։ Կառավարության պաշտոնական Facebook-յան էջն էլ բոլորովին այլ թիվ էր հրապարակել՝ հայտնելով 187 հազար աշխատողի մասին։ Իրականում, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, օրենքի փոփոխության արդյունքում շուրջ 20 տոկոսով ավելացել էր ավելի քան 121 հազար աշխատողի աշխատավարձ։

Նվազագույն աշխատավարձի բարձրացումից բխող դրական արդյունքների մասով, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում