Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/10/2022 17:28
Հայտնվել է հայ ռազմագերինին մահապատժի ենթարկելու նոր տեսանյութ. Տոյվո Կլաար | Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ | Կրեմլում նշում են 4 նոր շրջանների միացումը Ռուսաստանին | ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար | Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Մուսինյան | Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով | Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ | Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ |

Մամուլի տեսություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ
05/07/2022 10:34

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Թե որքանով են Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն իրականացվում նորանկախ Հայաստանում, դժվար է ասել: Նկատենք, որ սահմանադրականությունը չի պահպանվել, եւ Սահմանադրությունը ոտնահարվել է բոլոր իշխանությունների օրոք: Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, ուղղակի ջախջախեց ՀՀ բարձր դատարանը՝ մի քանի օրենքներ ընդունելով միայն դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Իհարկե, Թովմասյանին զրկեցին ՍԴ նախագահի կարգավիճակից, սակայն, պարզվում է, ՍԴ-ում խառնաշփոթ էլի է լինելու:



«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշնանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրաժարական կտա: Բանն այն է, որ նա, դեռեւս 2020 թվականին ընտրվելով ՍԴ նախագահ, քաղաքական իշխանություններին ներքին կարգով հայտնել է, որ 6 տարի չի կատարի նախագահի պարտականությունները, պարզապես երկրում առկա իրավիճակը հաշվի առնելով՝ լարվածությունը ՍԴ շուրջ թուլացնելու նպատակով է ստանձնել նախագահի պաշտոնը, սակայն երկու տարի անց հրաժարական կտա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ՍԴ նախագահ ընտրվեց Արման Դիլանյանը, որը նախկինում հայտարարել էր, թե ՍԴ նախագահի պաշտոնն իր համար գրավիչ չէ: «Այս իրավիճակում չեմ ուզում՝ պաթոսային հնչի, բայց, իմ կարծիքով, մենք պարտավոր էինք այդ քայլը կատարել և պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ: Ես ասել եմ, որ չեմ ուզում լինել նախագահ, և իրականում ինձ համար շատ ավելի գրավիչ է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը»,- ասել էր նա:

Այսպիսով, աշնանը մի նոր փոթորիկ է սպասվում բարձր դատարանում, թերեւս՝ ԲԴԽ-ից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում